0 ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ ՏԱԼԻՍ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Անցած շաբաթ Ուորեն քաղաքի Շուգաբուշ Ինի հյուրասենյակում երկու դեռահաս աղջիկներ ինձ պատմեցին երիտասարդների շրջանում կանանց նկատմամբ բռնությունների մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակների մասին: Մի քանի րոպե անց հյուրանոցի շքամուտքի մոտ երկու դեռահաս տղաներ ինձ պատմեցին իրենց պետության դպրոցներում աղբահավաքման ծրագրերի ընդլայնման ցանկության մասին:

Այս երկու մտահաղացումները միայն երկուսն էին տասնյակներից, որոնք այդ օրը իմ մեջ հավատ ներշնչեցին: Բայց ավելի տպավորիչ էր այն, որ երկու աղջիկները Վերմոն էին այցելել Հայաստանի Հանրապետությունից, իսկ երկու տղաները Կանաչ Լեռների երկիր էին եկել Թուրքիայից:

Թուրքերի ու հայերի միջև չկա շատ շփում: Երկու երկրների ընդհանուր սահմանը փակ է: Եվ երկու երկրները պտտվում են միևնույն պատմության շուրջ, որը որոշակի տերմինաբանությամբ կամ որոշակի բառերով անվանում են  «անցյալ», «ողբերգություն» կամ «Մեծ եղեռն» (անգլերեն համարժեքը՝ "great calamity"): Մյուսները, այդ թվում և ես ու գիտնականների ու իրատես պատմաբանների զգալի մասը, դա անվանում են «Ցեղասպանություն»: Մոտ մեկուկես միլիոն հայեր՝ Թուրքիայում ապրած հայերի 3/4 մասը, Օսմանյան կայսրության կողմից՝ ժանդարմների կողմից սպանվելով կամ Սիրայի անապատներ տանելու ճանապարհով, ոչնչացվել են Առաջին աշխարհամարտի կեսերին: Իմ հայ նախապապերից չորսից երեքը զոհվել են 1915 թվականին: Ներկայումս թուրքական կառավարությունը չի վիճարկում այն հարցը, որ հայերը սպանվել են ոճրագործության հետևանքով, բայց շարունակում են պնդել, որ ոչ մի կառավարական ծրագիր չի եղել նրանց սպանելու համար:

Հետևաբար այն, որ հայ ու թուրք աշակերտները երկու շաբաթով այցելում են Վերմոնտ, որ փորձեն լուծել իրենց ու մեր խնդիրներից որոշ մասը, հետաքրքրեց ինձ: Նրանք Վերմոնտ էին բերվել PH International-ի կողմից (նախկինում Project Harmony) Youth LAB կոչվող ծրագրին մասնակցելու համար: YouthLAB-ը  PH International-ի Վեյտսֆիլդի մասնաճյուղի նախաձեռնությունն էր, և LAB-ը հապավում է, որը բացվում է «Leadership Across Borders» (Առաջնորդություն առանց սահմանների):

Ընդհանուր առմամբ մասնակցում էին 72 աշակերտներ՝ 24-ական Հայաստանից, Թուրքիայից ու ԱՄՆ-ից, և նրանցից ամեն մեկը նախաձեռնել է ակտիվ քաղաքացիական ծրագիր (Civic Active project), որը պետք է իրականացնի իր համայնքում մոտակա ամիսների ընթացքում: Ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կողմից: Այս տարվա ընթացքում ավելի ուշ բոլոր աշակերտները միասին կճամփորդեն դեպի Հայաստան ու Թուրքիա:

Ըստ Մարիամ Մարտիրոսյանի՝ հայուհու, ով նաև PH-ի ղեկավար անձնակազմի մեջ է 2000 թ-ից, «Ծրագրի հիմնական նպատակը ոչ թե պատմությունն է, այլ առաջնորդությունը: Ցեղասպանության վերաբերյալ ցանկացած հետաքրքրվածություն ծագում է պատահական»:

Բայցևայնպես, բոլոր հայ ու թուրք աշակերտները տեղյակ էին, որ Էրիկ Պալոմաան ասել է մեզ «փիղը սենյակում: Բայց միևնույն է այստեղ բոլորը ապագա քաղաքական գործիչներ են»: Պալոմաան, ով Արիզոնայի Ֆենիքսիս է, Youth LAB-ի ամառային մասի ղեկավար անձնակազմից է, քանի որ նա նոր է ավարտել Չիկագոյի համալսարանում մասնագիտական կրթությունը Հայ-Թուրքական հարաբերությունների ուսումնասիրման գծով:

Այլ կերպ ասած, ծրագրի նպատակն էր ստեղծել ընկերություն առանց սահմանների ու հավատ ներշնչել ապագա լիդերներին:

Էլորա Սիլվերը՝ 16 ամյա ամերիկուհին, ով ներկայացնում էր Ուինդսոր քաղաքը, ինձ պատմեց, թե ինչպես է մի անգամ ականատես եղել երեք հայ ու մեկ թուրք աշակերտների բանավեճին պատմության վերաբերյալ: «Քննարկումը խորանում էր ու լարվածությունը՝ մեծանում»,- ասաց նա,- «և հետո, հանկարծ, հայերի ու թուրքի ձեռքերը սկսեցին դողալ, և բոլորը ժպտացին»: Սիլվերի ակտիվ քաղաքացիական նախագիծը հանդուրժողականության մասին է: Նա ասեց, որ Կանաչ լեռների երկրի այնպիսի փոքրիկ քաղաքում, ինչպիսին է Ուինդսորը, դեռ կան մարդիկ ովքեր մտածում են, որ բոլոր մուսուլմանները ահաբեկիչներ են  ու նա ցանկանում է հասկացնել մարդկանց այդ ամենի անհիմն լինելը: Սիլվերը հրեա է:

Եվ հենց սա ստիպեց շոյված զգալ այս 72 դեռահասների հետ շփումից հետո:

Չգիտեմ թե ինչպես նրանք գտնում են ուղիներ իրենց մոտ նույն խնդիրը գտնելու ու լուծելու համար՝ շրջանցելով պատմանական իրադարձությունները:

Եվ ինչպես ասեց թուրքական կողմի ղեկավարներից մեկը՝ Վոլկան Դուրանողլուն, «Կոնֆլիկտը երկու կառավարությունների միջև է, ոչ թե ժողովրդի»:

Մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք գնալու: Անձամբ ես կարծում եմ, որ Թուրքիայի կառավարության կողմից 1915-16 թվականների կատարվածը ցեղասպանություն ճանաչելուց հետո դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի դրա հետ համակերպվելու համար: Միևնույն ժամանակ, հայ, թուրք ու ամերիկացի այն դեռահասները, որոնց հետ ծանոթացա YouthLAB-ի ընթացքում, ինձ ապագայի համար հույսեր ներշնչեցին:

Հոդվածի հեղինակ՝ Քրիս Բոհջալիան
Թարգմանությունը՝  Գևորգ Լոռեցյան
Աղբյուր՝  http://burlingtonfreepress.com

0 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ - ՄԱՍ 6 - ԴԻՄԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ


Այսպիսով շարունակում եմ հետաքրքիր պատմությունների շարքը PH International-ի ու Ամերիկայի պետ դեպարտամենտի կողմից կազմակերպված ու հովանավորված YouthLAB ծրագրի ընթացքում հայ երիտասարդների ամերիկյան արկածների մասին: Արդեն իսկ բավականին բան եմ պատմել, բայց դե շատ բան կա պատմելու, այնպես որ գնացինք: Ներկայացնելու եմ հերթական երեք օրերը՝ հուլիսի 16, 17, 18: Այդ թվում նաև ամառային Հելոուինը:

0 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ | ՄԱՍ 5 | ԱՅԼ ՔԱՂԱՔ, ԱՅԼ ԱԶԳԵՐ



Այսպիսով շարունակվում է «Օվկիանոսից այն կողմ» շարքը: Արդեն հասցրել եմ պատմել ահագին բան, բայց համեմատած նրա հետ, թե ինչ եմ պատմելու դեռ, դա չնչին մասն է միայն: Եվ ինչ, հասել էինք հուլիսի 13-ին: Այս գրառմանս մեջ կներկայացնեմ 3 օր, մինչև հուլիսի 15-ը, այդ թվում նաև միջազգային օրվա մասին կգրեմ, այդ իսկ պատճառով այս գրառումս մի քիչ ավելի երկար ու ծավալուն կստացվի:
Դե ինչ, գնացինք...

0 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ | ՄԱՍ 4 | ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԵՐԸ


Դե ինչ, շարունակում եմ հայ երիտասարդների ամերիկյան արկածների մասին պատմող «Օվկիանոսից այն կողմ» շարքը: Արդեն իսկ հասցրել էի պատմել մեր ճամփորդության, ԱՄՆ հասնելու ու նաև ճամբարում երկու անցկացնելու մասին: Արդեն իսկ պետք է պատմեմ հուլիսի 10-ին ու հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին: Դե ինչ գնացինք:

0 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ | ՄԱՍ 3 | ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐ


Դե ինչ, շարունակում եմ պատմությունների այս շարքը: Եկել է ժամանակը խոսելու բուն ծրագրից, մեր կատարած աշխատանքից: Բայց ամեն ինչ պետք է անել հերթով: Նախ կխոսեմ, թե ինչպիսի հնարքներ էինք օգտագործում, որ հիշեինք այդքան մասնակիցների ու ծրագրի ղեկավար անձնակազմի անդամների անունները: Դժվ ար էր, բայց կարծում եմ ստացվեց: 

0 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ | ՄԱՍ 2 | ՄԵԿՆՈՒՄ ՎԵՐՄՈՆՏ, ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Դե ինչ, արդեն իսկ ներկայացրել էի, թե ինչ հետաքրքիր պահեր ենք ունեցել Հայաստանից մեկնելուց ու ԱՄՆ-ում մեր բուն գործը սկսելուց առաջ: Կանգ էի առել նրա վրա, որ ժամանեցինք Բոստոն: Եվ ահա ժամանակ է ներկայացնել դրան հաջորդած իրադարձությունները: Քանի որ մենք գիշերը ժամանեցինք Բոստոն, շատ ժամանակ չունեցանք այդ քաղաքին ծանոթանալու համար, բայցևայնպես կարողացանք որոշ հետաքրքիր պահեր անցկացնել ու արդեն իսկ հիանալ այս քաղաքի գեղեցկությամբ:

2 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ - ՄԱՍ 1 - ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 7, առավոտյան 7-ին 24 հայ երիտասարդներ, ովքեր իրար այդքան էլ լավ չէին ճանաչում, ճամպրուկները ձեռքերին կանգնած էին Զվարթնոցում, պատրաստվում էին մեկնել հեռու, շատ հեռու, որտեղ մեծ մասը դեռ չէր եղել... Շատ էինք լսել ԱՄՆ-ի մասին, լսել էինք, որ օրինավոր ու ազատ երկիր է, բայց միայն լսել էինք: Եվ ինչպես ասում է ժողովրդական խոսքը «Լավ է մեկ անգամ տեսնել, քան 7 անգամ լսել»: