2 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ - ՄԱՍ 1 - ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 7, առավոտյան 7-ին 24 հայ երիտասարդներ, ովքեր իրար այդքան էլ լավ չէին ճանաչում, ճամպրուկները ձեռքերին կանգնած էին Զվարթնոցում, պատրաստվում էին մեկնել հեռու, շատ հեռու, որտեղ մեծ մասը դեռ չէր եղել... Շատ էինք լսել ԱՄՆ-ի մասին, լսել էինք, որ օրինավոր ու ազատ երկիր է, բայց միայն լսել էինք: Եվ ինչպես ասում է ժողովրդական խոսքը «Լավ է մեկ անգամ տեսնել, քան 7 անգամ լսել»: 

ՆԱԽԱՊԵՍ ՆՇԵՄ, ՈՐ ԲՈԼՈՐ ՆԿԱՐՆԵՐԸ ՄԵԾԱՑՎՈՂ ԵՆ, ՊԱՐԶԱՊԵՍ ՍԵՂՄԵՔ ԴՐԱՆՑ ՎՐԱ:
Դե ինչ, մենք էլ բռնեցինք հեռավոր այդ երկրի ուղին: Ճանապարհը երկար էր, բայց հետաքրքիր: Լի էր բազում հետաքրքիր պահերով: Օդանավում գրեթե չքնեցինք, քանի որ կային շատ ավելի հետաքրքիր զբաղմունքներ: Խաղում էինք խաղեր, զրուցում էինք, փորձում էինք իրար ավելի լավ ճանաչել: Կարծում եմ ստացվեց:
Քանի որ ճանապարհը երկար էր, շատ ժամանակ ունեցանք, ամեն ինչ արեցինք: Բայց էլ ավելի շատ ժամանակ ունեցանք Փարիզի օդանավակայանում, որտեղ վայրէջք կատարելուց ու մոտ 6 ժամ սպասելուց հետո միայն ուղղություն վերցրեցինք դեպի վերջնակետ: Բայց ամեն ինչ իր հերթին: Փարիզում շարունակվեցին հայերի արկածները: Շատ բաներ արեցինք: Օրինակ,  խաղացինք Մաֆիա (կարմիր թե սև) հայտնի խաղը, որոշ մասը նույնիսկ որոշեց քնել հենց օդանավակայանի սպասասրահում, բայց քանի որ աթոռները համրամարվետ չէին, որոշեցին քնել... հատակին: Իսկ այդ ընթացքում մնացած մասը, ովքեր չէին քնել, շարունակում էին գժությունները: Նախ տեսանք մի մարդու, ով գլուխ չուներ ու որոշեցինք գլուխ պարգևել նրան:
Բայց, this is not the end, this is only begginig: Հայի սովորության համաձայն, որոշեցինք մի քիչ «կայֆավատ» լինենք տեղի ժողովրդի վրա ու սկսեցինք ամեն անցնող դարձողին ՀԱՅԵՐԵՆՈՎ հարցեր տալ ու ձեռքերով ինչ-որ բան բացատրել: Եվ արդյունքում ստանում էինք նաև որոշ ծիծաղելի պատասխաններ: Օրինակ, երբ մտանք պայուսակների խանութ ու հարցրեցինք «Գառան միս ունե՞ք», մեզ սկսեցին ցույց տալ մեծ չափի պայուսակներ: :D Բայց սա էլ դեռ վերջը չի: Ոմանք ավելի խելացի էին գտնվել, քան հատակին քնողները ու գտել էին քնելու ավելի լավ տեղ:
Երազում Արեգը երևի պատկերացրել էր, որ Սարդ մարդն է, քանի որ արթնանալուց հետո սենց բաներ էր անում:
Դե քանի որ շատ ոտքի վրա մնալուց մարդ հոգնում է, իսկ եթե այդ մարդը հայ է, սկսում է փնտրել ոչ սովորական լուծումներ, և ահա հնարամիտներ գտան ելքը:
Եվ այդպես խենթություններ անելով էլ անցավ մեր ժամանակը: Եվ արդեն եկավ պահը, որ մենք պետք է նստեինք գերժամանակակից Բոինգ 747 հսկան ու մեկնեինք Բոստոն, «որտեղ որ ամեն ինչ սկսվել է»: Մեզ սպասվում էին էլ ավելի հետաքրքիր ու խոստումնալից ժամեր ինքնաթիռում, քանի որ Բոստոն հասնելու համար մեզանից պահանջվեց շատ ավելի շատ ժամանակ, քան Փարիզ հասնելուց: Ես ինքս թռիչքի մեծ մասը քնել եմ, բայց մյուսները ասել են, որ հիանալի ժամանակ են անցկացրել: Ափսոսում եմ, բայց խոստովանեմ, մեղավորը ֆրանսիական ակցենտով անգլերնն էր... :( Բայց և այնպես մի քանի ժամ կարողացա սփաթ անցկացնել ու վայելել թռիչքը, որը բարձր մակարդակի վրա էր: Տեսարանը պատուհանից հիասքանչ էր: Եթե հիմա սկսեմ տեղադրել ինքնաթիռի ներսից բացված տեսարանի նկարները, կշեղվեմ գրառմանս բուն իմաստից: Այնպես որ կբավարարվեմ մեկ երկու նկարներով, ինչպես նաև տեղադրում եմ մի քանի այլ նկարներ ինքնաթիռից:
Եվ ահա վերջապես հասանք Բոստոն: Ճանապարհը երկար էր, բայց հետաքրքիր: Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է: Այդ գիշերը Բոստոնում անցկացրեցինք, ու հետո մեկնեցինք Վերմոնտ, որտեղ էլ ամեն ինչ իրականում տեղի էր ունենալու: Բայց դրա մասին արդեն հաջորդ գրառումներում: Սպասեք թարմացումների, իսկ այս գրառման վերջում վայելեք Բոստոնում արված որոշ լուսանկարներ:


Հեղինակ՝ Գևորգ Լոռեցյան
Ծրագիրը իրականացվել է «Փրոջեկտ Հարմոնիի» (PH International) ու ԱՄՆ պետ. դեպարտամենտի համատեղ ջանքերով, ֆինանսավորվել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան կողմից:

2 comments :

  1. Շատ լավ հոդված էր Գեվ ջան, մնումա շարունակությունը :)

    ReplyDelete
  2. Շատ չի ուշանա, Արմ ջան.. կարծում եմ վաղը առավոտ կանեմ.

    ReplyDelete