Այսպիսով շարունակում եմ հետաքրքիր պատմությունների շարքը PH International-ի ու Ամերիկայի պետ դեպարտամենտի կողմից կազմակերպված ու հովանավորված YouthLAB ծրագրի ընթացքում հայ երիտասարդների ամերիկյան արկածների մասին: Արդեն իսկ բավականին բան եմ պատմել, բայց դե շատ բան կա պատմելու, այնպես որ գնացինք: Ներկայացնելու եմ հերթական երեք օրերը՝ հուլիսի 16, 17, 18: Այդ թվում նաև ամառային Հելոուինը:


Բայց ավելի հետաքրքիր եղավ հետագա ժամանակը: Այդ օրվա ընթացքում մեզ տարան Best Buy հանրահայտ էլեկտրոնիկայի խանութը, որտեղ կարելի էր նույնիսկ կորել, քանի որ այն իսկապես շատ մեծ էր, տեսականին՝ հսկայական: Դե քանի որ հիմա տեխնիկայի դար է, բոլորը սկսեցին անխնա ծախսել փողերը ու գնել այս կամ այն պետքական կամ անպետք տեխնիկան: Շատերը նոութբուքներ գնեցին, ոմանք՝ Իփոդներ, ոմանք այլ տեխնիկա: Մի խոսքով շատ լավ էր: Եվ նաև շնորհակալություն է պետք հայտնել PH-ին, որը մեզ հնարավորություն ընձեռեց ամեն ինչ գնել առանց հարկի, այլապես գնումները շատ ավելի թանկ կլինեին: Դե ինչ, ով ինչ առել է, բարով օգտագործի: Բայց քանի որ մեզ այդ օրվա ընթացքում սպասվում էր նաև «Ամառային Հելոուինը», պետք էր պատրաստել/գնել հետաքրքիր հանդերձանք կամ ընդունել այս կամ այն հերոսի կերպարը:






Նախ գնացինք ճաշելու, որից հետո գնացինք մոտակա հանրախանութը որևէ հանդերձանք գտնելու մտադրությամբ: Շրջեցինք խանութում, ոմանք գտան իրենց ուզածը, իսկ ոմանք, այդ թվում և ես՝ ոչ: Հանրախանութից դուրս եկանք ու գնացինք այն բարը, որտեղ որ պետք է կայանար շոուն: Քանի որ հասցրել էի գնել մարկերներ, սկսեցինք նկարել.... միմյանց դեմքերին: Ամեն մեկը մի կերպարանք ստացավ՝ կամա թե ակամա: Բայց բոլորը, իհարկե, չուզեցան բաց թողնել նորից մանուկ դարձավ Դևիդ Սակստեինի հետ նկարվելու շանսը: Լուսանկարվելուց ու վերջնական կերպարանք ստանալուց հետո գնացինք բար: Ներս մտնելուց հետո հիասթափվեցի, քանի որ պետք է պարեինք ու ուրախանայինք... ռոքի նեռվայնացնող հնչյունների ներքո: Դա ոմանց դուր եկավ, իսկ նրանք, ովքեր չուզեցան մնալ, դուրս եկան ու միասին գնացինք մոտակա սրճարան: Այդ ընթացքում մյուսները պարել էին, ինչպես նաև որոշվել էր օրվա կերպարը: Եվ ակամա երկրորդ պատվավոր հորիզոնական զբաղեցրել էր մեր Հայկ Շահնազարյանը, ով չգիտես թե ոնց բռնացրել էր իր նավաստի շորերը իմ նկարած բեղ-մորուքի հետ: Նրան համարել էին իսկական նավաստի ու տվել այդ հորիզոնականը:
Հաջորդ օրվա ընթացքում առաավոտից սկսեցինք շատ լուրջ աշխատել մեր CAP-երի վրա: Սկզբում աշակերտների կեսին տարան կանոեներ վարելու: Եթե չգիտեք, ասեմ, որ կանոեն նավի տեսակ է, որը լինում է տարբեր չափերի, կա նույնիսկ կանոեների մրցաշար օլիմպիական մարզաձևերի թվում: Դե սկզբից մի խումբը գնաց, իսկ մնացածներս մնացինք Շուգաբուշում ու աշխատեցինք CAP-երի վրա, բայց նաև նստեցինք ու դիտեցինք ԱՄՆ-ՃԱՊՈՆԻԱ կանանց հավաքականների խաղը Աշխարհի առաջնության եզրափակչի շրջանակներում: Ամերիկուհիները ամբողջ խաղի ընթացքում առավելություն ունեին, բայց այդպես էլ չհաղթեցին, քանի որ շատ վատ էին իրացնում 11 մետրանոցները: Դրանից հետո գնացինք մի քիչ ֆուտբոլ խաղացինք:

Հետո մյուս խումբը հետ վերադարձավ ու դերերով փոխվեցինք: Կանոես, ճիշտ է, շուռ եկավ, երբ փորձեցի ինձ ջրած երեք YouthLAB-երների ջրել: Սկսեցի նավս քաշել դեպի ափ, բայց չթողեցին ու կես ճանապարհին ասեցին թողնել նավը ու միայնակ լողալ ափ: Երբ ափում էի, եկան ու հայտնեցին, որ սպասվում է կայծակ ու պետք է կիսատ թողնենք նավավարությունը: Այդ պահին հասկացա, որ շատ լավ էր եղել, որ նավս շուռ էր եկել, քանի որ պլանավորվածի պես չէինք կարողանալու լողալ լճում: Այդպես սկսեցինք կանոեները հանել ափ, հետո էլ օգնեցինք դրանք բարձել հատուկ մեքենայի վրա: Եվ հետո հետ գնացինք ճամբար, երբ արդեն բավականին ուշ էր: Ճամբարում երկար չէինք մնալու, քանի որ պետք է գնայինք դիսկոտեկ: Ես ու մի քանի այլ հայեր, մտածելով, որ լինելու է նույն ոճի երաժշտություն, ինչ Հելոունին, որոշեցինք, որ ավելի լավ է մնալ ճամբարում ու վերջնականապես ավարտել CAP-երի վրա մեր աշխատանքը: Բայց այս անգամ սխալվեցինք, քանի որ մյուսները հիանալի ժամանակ էին անցկացրել: Բայց դե չեմ զղջում, միգուցե դա էր ճիշտը: Երեկոյան նորից լավ ժամանակ անցկացրեցինք:Այսպիսով ավարտեմ հերթական գրառումս, իսկ դուք դիտեք ներքևում դրված վիդեոները: Սպասեք նորանոր թարմացումների: Դեռ շատ հետաքրքիր բաներ կան պատմելու:




No comments :
Post a Comment