1 ՖՈՒՏԲՈԼԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ.


Դե ինչ, մեկնարկում է իմ ակտիվ քաղաքացիական նախագիծը, որը իրականացվում է «Փրոջեկտ Հարմոնիի» (PH International) ու ԱՄՆ Պետ դեպարտամենտի կազմակերպած YouthLAB ծրագրի շրջանակներում: Ես, որպես ՀՀ քաղաքացի, պետք է ինչ-որ օգտակար գործ անեի իմ երկրի ու նրա հասարակության համար: Դե, ես որպես սպորտի մեծ սիրահար ու նախկինում սպորտսմեն, որոշեցի կազմակերպել սպորտային միջոցառումներ, որոնք կխթանեն մարդկանց առողջության զարգացմանը, ինչպես նաև առիթ կհանդիսանան, որ մարդիկ ավելի հաճախ հավաքվեն ու պարզապես շփվեն: Դե ինչ, առաջին խաղի մանրամասները հայտնի են: Քանի որ աշխարհում ամենամասսայական սպորտաձևը ֆուտբոլն է, առաջին սպորտային միջոցառումը ֆուտբոլային խաղ է: