Այս բլոգիս մեջ ուզում եմ խոսել նրա մասին, թե ինչ է իրենից ներկայացնում «Ռեալը», որն է այս թիմի կողմը ձգող ուժը ու վերջապես ինչի շնորհիվ կարող է «Ռեալը» հաղթել «Բարսային»:
Նախ ուզում եմ նշել, որ «Ռեալը» դա պարզապես թիմ չէ, որին կարելի է երկրպագել, իսկ վատ խաղերից հետո երես թեքել: Այս թիմը լավագույնն էաշխարհում, լավագույնն է եղել ու լավագույնն է լինելու: «Ռեալ» ասելիս հասկանում ենք մի ամբողջ կյանք, մի ամբողջ հոգեբանություն, հույզեր, զգացմունքներ, երջանկության ու տխրության պահեր ու հաղթանակներ: «Ռեալը» միակն է իր տեսակի մեջ և ոչ մի այն թիմ, ուզում է այդ թիմի անունը լինի «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի», «Ինտեր», «Բարսելոնա», չունի այն խորհրդավոր ուժը, որ ունի «Ռեալը»: «Ռեալը» ունի դեպի իրեն ձգող հատուկ ուժ:
Ֆիզիկական օրենքների համաձայն նույնանուն լիցքերը իրար վանում են, բայց «Ռեալի» դեպքում այս օրենքը չի գործում: Այս թիմը դեպի իրեն է ձգում այն մարդկանց, ովքեր իր պես ունեն հաղթողի հոգեբանություն, չեն հանձնվում ու միշտ ձգտում են լինել առաջինը: Այսպիսին ենք մենք, բոլոր մադրիդիստներս: Նույնիսկ սրանով է մեր թիմը յուրահատուկ: Նույնիսկ ամենադժվարին պահին երկրպագուները թիմի կողքին են: Իսկ ալրիվ այլ բան է մյուս թիմերի մոտ: Նույն «Բարսան», որ հիմա ունի բազմաթիվ համախոհներ, դժվարին պահին մենակ կմնա, քանի որ նրա երկրպագուները նվիրված են ոչ թե թիմին, այլ պարզապես նրանց դուր է գալիս թիմի ներկայիս խաղը: Իսկ ոչ մի բան հավերժ չէ ու մոտ ժամանակներս «Ռեալը» կկանգնի կատալոնացիների ճանապարհին ու կշեղի վերջիններիս հունը:
Հիմա Ձեզանից շատերը կարող են հարց տալ.«Իսկ ինչպե՞ս պետք է կանգնեցնի մի մեքենայի, որը ներկայումս ամենարագընթացն է ֆուտբոլային մայրուղու վրա»: Ես կփորձեմ տալ այս հարցի պատասխանը: Մենք գիտենք, որ ամենաարագը լինելը ու ամենալավը խաղալը նրանց ի ծնե չի տրվել, այլ տրվել է երկարատև ու տանջալից մարզումների շնորհիվ: Բայց հիմա, երբ «Ռեալում» են լավագույնները` դարպասապահից սկսած ու մարզչական շտաբով վերջացրած, «Ռեալը» ի զորու է իր իսկ նախընտրած պատերազմի դաշտում` «Սանտիագո Բեռնաբեուում» կանգնեցնել «բլաուգրանային»: Իսկ դա թիմը անելու է 3 բանի շնորհիվ.
- «Ռեալն» արդեն իսկ շատ գրագետ է գործում տակտիկապես ու գրեթե երբեք մարզիչը սխալ մարտավարություն չի ընտրում: Թիմը ֆիզիկապես շատ ուժեղ է ու կարող է անել այն, ինչի շնորհիվ կարելի է հաղթել «Բարսային»` փակել բոլոր ազատ գոտիները ու պետք եղած ժամանակ վայր գցել մրցակցին այնպես, որ մրցավարը դա նույնիսկ չնկատի:
- «Ռեալում» արդեն խաղում են թիմային ֆուտբոլ: Իհարկե, ինչպես և ցանկացած թիմում, այստեղ էլ կան անհատականություններ ի դեմս Կասիլյասի, Ռոնալդուի, Դի Մարիայի, Ալոնսոյի, բայց այս անհատականությունների գործողությունների թելը գտնվում է մեկ անհատականության ձեռքում` Ժոզե Մոուրինյոյի: Նա թիմի խաղը այնպես է կարգավորել, որ ամեն մեկը գիտի իր տեղը դաշտում, թիմը խաղում է որպես մեկ մեխանիզմ: Ինչպես ավտոմատը, որ բաղկացած է բազմաթիվ մասերից, բայց կրակում է բոլոր մասերի միասնական աշխատանքի արդյունքում, «Ռեալն» էլ կարող է իր թիրախին ոչնչացնել միասնական ու միահամուռ ջանքերով:
- Եվ երրորդ բանը երկրպագուներն են, լինեն նրանք Մադրիդում, Հայաստանում, կամ ամբողջ աշխարհում: Ոչ մի այլ թիմ չի կարող պարզենալ, որ իրեն երկրպագում են 300.000.000 մարդ ամբողջ աշխարհում: Ու այս թիվը պարզապես նշվող թիվ չէ: Այս եզրակացությանն են եկել աշխարհի լավագույն համալսարանների մասնագետները: «Սանտիագո Բեռնաբեուն» մղձավանջ է լինելու «Բարսայի» համար: Մենք` մադրիդիստներս, բարսելոնցիների պես չենք, որ խաղացողների աչքերին լազերային ճառագայթներ գցենք, մենք հպարտ ենք արծիվի պես, այնպես որ մեր լավագույն զենքը թիմին օգնող վանկարկումներ են, որ կարող են պայթեցնել մրցակցի ականջը, բայց միևնույն ժամանակ հաճելի մեղեդի են թվում «Ռեալի» խաղացողների համար: Մենք «Ռեալի» 12-րդ խաղացողն են. սա է մեր թիմի առավելությունը: «Ռեալը» միակ թիմն է, որի 12-րդ խաղացողը թիմի լիարժեք անդամ է:
Եվ վերջում ուզում եմ կոչ անել բոլորին. ոչ մի պահ, ոչ մի պարտություն կամ միավորի կորուստ թող Ձեզ չհուսահատեցնի, քանի որ մենք ենք Մադրիդը, մենք ենք չեմպիոնը!!!
Եղեք Մադրիդիստ, ապրեք որպես Մադրիդիստ: Մադրիդիզմը անմահ է!!!