Անցած շաբաթ Ուորեն քաղաքի Շուգաբուշ Ինի հյուրասենյակում երկու դեռահաս աղջիկներ ինձ պատմեցին երիտասարդների շրջանում կանանց նկատմամբ բռնությունների մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակների մասին: Մի քանի րոպե անց հյուրանոցի շքամուտքի մոտ երկու դեռահաս տղաներ ինձ պատմեցին իրենց պետության դպրոցներում աղբահավաքման ծրագրերի ընդլայնման ցանկության մասին:
Այս երկու մտահաղացումները միայն երկուսն էին տասնյակներից, որոնք այդ օրը իմ մեջ հավատ ներշնչեցին: Բայց ավելի տպավորիչ էր այն, որ երկու աղջիկները Վերմոն էին այցելել Հայաստանի Հանրապետությունից, իսկ երկու տղաները Կանաչ Լեռների երկիր էին եկել Թուրքիայից:
Թուրքերի ու հայերի միջև չկա շատ շփում: Երկու երկրների ընդհանուր սահմանը փակ է: Եվ երկու երկրները պտտվում են միևնույն պատմության շուրջ, որը որոշակի տերմինաբանությամբ կամ որոշակի բառերով անվանում են «անցյալ», «ողբերգություն» կամ «Մեծ եղեռն» (անգլերեն համարժեքը՝ "great calamity"): Մյուսները, այդ թվում և ես ու գիտնականների ու իրատես պատմաբանների զգալի մասը, դա անվանում են «Ցեղասպանություն»: Մոտ մեկուկես միլիոն հայեր՝ Թուրքիայում ապրած հայերի 3/4 մասը, Օսմանյան կայսրության կողմից՝ ժանդարմների կողմից սպանվելով կամ Սիրայի անապատներ տանելու ճանապարհով, ոչնչացվել են Առաջին աշխարհամարտի կեսերին: Իմ հայ նախապապերից չորսից երեքը զոհվել են 1915 թվականին: Ներկայումս թուրքական կառավարությունը չի վիճարկում այն հարցը, որ հայերը սպանվել են ոճրագործության հետևանքով, բայց շարունակում են պնդել, որ ոչ մի կառավարական ծրագիր չի եղել նրանց սպանելու համար:
Հետևաբար այն, որ հայ ու թուրք աշակերտները երկու շաբաթով այցելում են Վերմոնտ, որ փորձեն լուծել իրենց ու մեր խնդիրներից որոշ մասը, հետաքրքրեց ինձ: Նրանք Վերմոնտ էին բերվել PH International-ի կողմից (նախկինում Project Harmony) Youth LAB կոչվող ծրագրին մասնակցելու համար: YouthLAB-ը PH International-ի Վեյտսֆիլդի մասնաճյուղի նախաձեռնությունն էր, և LAB-ը հապավում է, որը բացվում է «Leadership Across Borders» (Առաջնորդություն առանց սահմանների):
Ընդհանուր առմամբ մասնակցում էին 72 աշակերտներ՝ 24-ական Հայաստանից, Թուրքիայից ու ԱՄՆ-ից, և նրանցից ամեն մեկը նախաձեռնել է ակտիվ քաղաքացիական ծրագիր (Civic Active project), որը պետք է իրականացնի իր համայնքում մոտակա ամիսների ընթացքում: Ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կողմից: Այս տարվա ընթացքում ավելի ուշ բոլոր աշակերտները միասին կճամփորդեն դեպի Հայաստան ու Թուրքիա:
Ըստ Մարիամ Մարտիրոսյանի՝ հայուհու, ով նաև PH-ի ղեկավար անձնակազմի մեջ է 2000 թ-ից, «Ծրագրի հիմնական նպատակը ոչ թե պատմությունն է, այլ առաջնորդությունը: Ցեղասպանության վերաբերյալ ցանկացած հետաքրքրվածություն ծագում է պատահական»:
Բայցևայնպես, բոլոր հայ ու թուրք աշակերտները տեղյակ էին, որ Էրիկ Պալոմաան ասել է մեզ «փիղը սենյակում: Բայց միևնույն է այստեղ բոլորը ապագա քաղաքական գործիչներ են»: Պալոմաան, ով Արիզոնայի Ֆենիքսիս է, Youth LAB-ի ամառային մասի ղեկավար անձնակազմից է, քանի որ նա նոր է ավարտել Չիկագոյի համալսարանում մասնագիտական կրթությունը Հայ-Թուրքական հարաբերությունների ուսումնասիրման գծով:
Այլ կերպ ասած, ծրագրի նպատակն էր ստեղծել ընկերություն առանց սահմանների ու հավատ ներշնչել ապագա լիդերներին:
Էլորա Սիլվերը՝ 16 ամյա ամերիկուհին, ով ներկայացնում էր Ուինդսոր քաղաքը, ինձ պատմեց, թե ինչպես է մի անգամ ականատես եղել երեք հայ ու մեկ թուրք աշակերտների բանավեճին պատմության վերաբերյալ: «Քննարկումը խորանում էր ու լարվածությունը՝ մեծանում»,- ասաց նա,- «և հետո, հանկարծ, հայերի ու թուրքի ձեռքերը սկսեցին դողալ, և բոլորը ժպտացին»: Սիլվերի ակտիվ քաղաքացիական նախագիծը հանդուրժողականության մասին է: Նա ասեց, որ Կանաչ լեռների երկրի այնպիսի փոքրիկ քաղաքում, ինչպիսին է Ուինդսորը, դեռ կան մարդիկ ովքեր մտածում են, որ բոլոր մուսուլմանները ահաբեկիչներ են ու նա ցանկանում է հասկացնել մարդկանց այդ ամենի անհիմն լինելը: Սիլվերը հրեա է:
Եվ հենց սա ստիպեց շոյված զգալ այս 72 դեռահասների հետ շփումից հետո:
Չգիտեմ թե ինչպես նրանք գտնում են ուղիներ իրենց մոտ նույն խնդիրը գտնելու ու լուծելու համար՝ շրջանցելով պատմանական իրադարձությունները:
Եվ ինչպես ասեց թուրքական կողմի ղեկավարներից մեկը՝ Վոլկան Դուրանողլուն, «Կոնֆլիկտը երկու կառավարությունների միջև է, ոչ թե ժողովրդի»:
Մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք գնալու: Անձամբ ես կարծում եմ, որ Թուրքիայի կառավարության կողմից 1915-16 թվականների կատարվածը ցեղասպանություն ճանաչելուց հետո դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի դրա հետ համակերպվելու համար: Միևնույն ժամանակ, հայ, թուրք ու ամերիկացի այն դեռահասները, որոնց հետ ծանոթացա YouthLAB-ի ընթացքում, ինձ ապագայի համար հույսեր ներշնչեցին:
Հոդվածի հեղինակ՝ Քրիս Բոհջալիան
Թարգմանությունը՝ Գևորգ Լոռեցյան
Աղբյուր՝ http://burlingtonfreepress.com
No comments :
Post a Comment