0 ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - ՄԻԹԵ՞ ՆԱ ԱՅՆ ՄԱՐԴՆ Է...


Վերջին օրերին շատ եմ լսում, տեսնում ու կարդում շատ նյութեր, որոնց մեջ խոսվում է Տիգրան Կարապետյանի «ԱԼՄ» հեռուստաընկերության փակման մասին ու ասվում է, թե դա սխալ քայլ է ու իրավախախտում: Դեմ չեմ, բայց ի՞նչ,  դա առի՞թ է, ով երկրի մեջ տիրող հարաբերական անդորրը խախտվի: Տիգրան Կարապետյանը սկսեց փոքր հանրահավաքներից ու արդեն շատ հեռու է գնացել: Նենց չի, որ ես գժվում եմ մեր կառավարության ու իրա անդամների համար, բայց կարծում եմ, որ Կարապետիչը էն մարդը չի, որ իրավունք ունի սենց բաներ ասի: Ինքը խոսումա ուրիշների դղյակների, լավ մեքենաների ու հարստության մասին, բայց չի ուզում իր մասին խոսել: Ո՞նց կարա կուսակցության նախագահը էտքան ահռելի փողեր ունենա, ամիսը մի հատ մեքենա փոխի: Ես մեր ժողովրդի վրա եմ զարմանում: Ոնց կարելի է էս  մարդուն հետևել: Ինքը մեր երկրի ամենաանհաջող քաղաքական գործիչներիցա: Ճիշտ է, նա սկզբում պաշտպանում էր իր հեռուստատեսության իրավունքները` մատնանշելով ժողովրդի իրավունքների խախտման, բայց նա արդեն շատ հեռու գնաց: Ես համամիտ եմ նաև էն մարդկանց հետ, որ ասում են, թե շատ մարդիկ մնացին գործազուրկ ԱԼՄ-ի փակվելուց հետո: Բայց ինչ անենք, սա է մեր կյւանքը:

ՀԻմա ուզում եմ խոսել հենց Կարապետիչի պերսոնայի մասին: Ինքը իմ համար շատ վատ, տգետ ու խաբեբա մարդ է: Բավական է նայել ԿԵՆՏՐՈՆ հեռուստաընկերության հաղորդման տեսագրությունը, որի ժամանակ Կարապետիչը հյուր էր Պետրոսին: Պարոն Կարապետյանը  ոչ մի հարցի չպատասխանեց` անընդհատ շեղվելով թեմայից, ամեն հնարավոր ձևով վիրավորեց հեռուստահաղորդավարին ու հայտարարեց, որ Հոնդուրասը քաղաք է: Ուղղակի ծիծաղելի է: Նա իրեն համարում է գրագետ մարդ, իսկ ավելի գրագետ թվալու համար ակնոցա դնում, բայց սա սխալ կարծիք է: 

Նա սկսեց նրանից, որ Երևանում կազմակերպեց հանրահավաք: Մասնակցեցին հարյուրավոր մարդիկ, բայց ՀՀ 3 մլն բնակչության մեջ այդ մարդիկ կարծես կաթիլ էին օվկիանոսի մեջ: Իսկ Կարապետյանի համար դա բավարար առիթ հանդիսացավ, որ խաթարի ժողովրդի անդորրը: Երբ նա եկավ Գյումրի, որոշեցի հետաքրքրության համար գնալ հավաքին: Սարսափելի վատ տպավորություններ ստացա, որոնք էլ առիթ հանդիսացան այս գրառմանս կայացմանը: Ելույթը տևեց ահագին երկար, բայց այդ ժամանահատվածի մեջ շատ փոքր մի մաս միայն խոսվեց հեռուստաընկերության փակման մասին: Հանրահավքի մեծ մասը տրամադրվեց անիմաստ կոչերին ու անհիմն հայտարարություններին: Ուղղակի ահավոր էր: 

Եվ վերջում ուզում եմ մի բան հիշեցնել մեր ժողովրդին: ԱԼՄ-ն ոչ առաջին, ոչ էլ վերջին հեռուստաալիքն է, որ փակվում է: Մինչ այս փակվել էր A1+-ը, ԱԼՄ-ի հետ մեկտեղ փակվեցին այլ ալիքներ, բայց նրանցից ոչ մեկը այսքան աղմուկ չբարձրացրեց: Ու մի բան չեմ հասկանում: Հանուն ինչի չպիտի փակեին ԱԼՄ-ն: Հանուն աշխատատեղերի՞: Կարծում եմ միայն դրա համար Հ.ա պահելը սխալ է: Իսկ հանուն շոգեքարշերի, ամբողջ օրը եթերում գտնվող Կարապետյանի ու անիմաստ հաղորդումների ԱԼՄ-ն չփակելը հիմարություն է: Կարծում եմ, որ մի երկու շաբաթ հետո ամեն ինչ կանցնի կգնա, ու ԱԼՄ-ն կհիաշատակվի միայն արխիվներից մեկում:  Նենց որ եկեք ապրենք հանգիստ ու չմտածենք ինչ-որ հեռուստաալիքների մասին: Իսկ լավ կինոներ մյուս ալիքներն էլ են տալիս:

Գևորգ Լոռեցյան

4 ՎԵՐՋԱՊԵՍ ՊԱՏՐԱՍՏ Է!!!

Հարգելի բարեկամներ. վերջապես ունեցա իմ առանձին բլոգը: Արդեն երկար ժամանակ է, ինչ գրում էի իմ շատ սիրելի Realmadrid.am կայքում, բայց քանի որ այնտեղ ես սահմանափակվում էի միայն ֆուտբոլային թեմաներով, որոշեցի առաձին բլոգ ունենալ: Բլոգս անվանել եմ MERENGUES BLOG, քանի որ հիմնական քննարկմանս թեման լինելու է Los Merengues-ների` «Ռեալի» մասին գրելը: Բայց ես շատ եմ գրելու նաև իմ կյանքի, համաշխարհային անցուդարձի ու քաղաքականության մասին, և ոչ միայն: Առաջին թեմաները սպասեք շատ շուտով:


Գևորգ Լոռեցյան