0 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ | ՄԱՍ 8 | ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐՄՈՆՏ

PH International-Ի ու ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված YouthLAB ծրագրի մասին պատմությունները շարունակվում են: Դե ինչ, արդեն իսկ եկավ ժամանակը, որ պատմեմ հուլիսի 22 ու 23-ի մասին: Այդ օրերի ընթացքում գտնվել ենք ոչ թե ճամբարում, այլ հեռու, ամեն մեկս մի ամերիկյան ընտանիքում: Եվ հիմա կպատմեմ, թե ինչ ենք արել, ոնց ենք արել:

0 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԼՈԳՈՒՄ!!!

Հարգելի ընկերներ..
Ցանկանում եմ տեղեկացնել, որ բլոգումս կատարվել են տեխնիկական որոշ փոփոխություններ, իհարկե դեպի լավը գնալու ձգտումով: Եվ հիմա կարճ ներկայացնեմ, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են կատարվել:

2 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ | ՄԱՍ 7 | ՎՃՌՈՐՈՇ ՊԱՀԵՐ

Որոշակի դադարից հետո շարունակում եմ պատմել PH International-ի ու ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված YouthLAB ծրագրի ամերիկյան փուլի ընթացքում հայ երիտասարդների արկածների ու անցկացրած ժամանակի մասին: Արդեն հասցրել էի պատմել բավականին շատ բան ու պետք է շարունակեմ հուլիսի 19-ի, 20-ի և 21-ի մասին պատմություններով: Դե ինչ, սկսեցինք:

1 ՖՈՒՏԲՈԼԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ.


Դե ինչ, մեկնարկում է իմ ակտիվ քաղաքացիական նախագիծը, որը իրականացվում է «Փրոջեկտ Հարմոնիի» (PH International) ու ԱՄՆ Պետ դեպարտամենտի կազմակերպած YouthLAB ծրագրի շրջանակներում: Ես, որպես ՀՀ քաղաքացի, պետք է ինչ-որ օգտակար գործ անեի իմ երկրի ու նրա հասարակության համար: Դե, ես որպես սպորտի մեծ սիրահար ու նախկինում սպորտսմեն, որոշեցի կազմակերպել սպորտային միջոցառումներ, որոնք կխթանեն մարդկանց առողջության զարգացմանը, ինչպես նաև առիթ կհանդիսանան, որ մարդիկ ավելի հաճախ հավաքվեն ու պարզապես շփվեն: Դե ինչ, առաջին խաղի մանրամասները հայտնի են: Քանի որ աշխարհում ամենամասսայական սպորտաձևը ֆուտբոլն է, առաջին սպորտային միջոցառումը ֆուտբոլային խաղ է: