1 ՖՈՒՏԲՈԼԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ.


Դե ինչ, մեկնարկում է իմ ակտիվ քաղաքացիական նախագիծը, որը իրականացվում է «Փրոջեկտ Հարմոնիի» (PH International) ու ԱՄՆ Պետ դեպարտամենտի կազմակերպած YouthLAB ծրագրի շրջանակներում: Ես, որպես ՀՀ քաղաքացի, պետք է ինչ-որ օգտակար գործ անեի իմ երկրի ու նրա հասարակության համար: Դե, ես որպես սպորտի մեծ սիրահար ու նախկինում սպորտսմեն, որոշեցի կազմակերպել սպորտային միջոցառումներ, որոնք կխթանեն մարդկանց առողջության զարգացմանը, ինչպես նաև առիթ կհանդիսանան, որ մարդիկ ավելի հաճախ հավաքվեն ու պարզապես շփվեն: Դե ինչ, առաջին խաղի մանրամասները հայտնի են: Քանի որ աշխարհում ամենամասսայական սպորտաձևը ֆուտբոլն է, առաջին սպորտային միջոցառումը ֆուտբոլային խաղ է:
Հիմա նշեմ խաղի մանրամասները: Քանի որ սա առաջին խաղն է, խաղալու են YouthLAB-ի մասնակիցների կազմված թիմը, այդ թվում և ես, ու մրցելու ենք աշխարհում ամենահայտնի ֆուտբոլային ակումբի հայկական ֆան-ակումբի՝ Realmadrid.am Castilla թիմի դեմ: Ճիշտ է, ես հանդիսանում եմ նաև երկրորդ թիմի անդամ, սակայան այս խաղում կպաշտպանեմ երիտասարդ առաջնորդների թիմի գույները:

Խաղը կայանալու է օգոստոսի 11-ին ժամը 16:00-17:30 ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ ինստիտուտ) սպորտային մասնաշենքի մեծ դահլիճում: Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ներկայանալ:

Նշեմ, որ այս ծրագիրը միտում ունի շարունակական բնույթ ունենալ: Եթե ոգևորված եք այս նաագծով ու ցանկանում եք ինքներդ էլ մասնակից դառնալ դրան՝ խաղալ, մասնակցել սեփական թիմով կամ օշանդակել ծրագրին, ապա խաղի օրը կապնվեք իմ՝ Գևորգ Լոռեցյանիս հետ: Կամ գրեք gevor11@realmadrid.am էլ. հասցեով:

Ստորև տեղադրված է Համալսարանը ընդգրկող տարածքի քարտեզը, որ ավելի հեշտ գտնեք այն:

1 comments :