0 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԼՈԳՈՒՄ!!!

Հարգելի ընկերներ..
Ցանկանում եմ տեղեկացնել, որ բլոգումս կատարվել են տեխնիկական որոշ փոփոխություններ, իհարկե դեպի լավը գնալու ձգտումով: Եվ հիմա կարճ ներկայացնեմ, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են կատարվել:
  1. Փոխվել է մեկնաբանությունների հատվածը ու հիմա ավելի հեշտ է մեկնաբանություն կատարել: Կարող եք մուտք գործել որպես ֆեսյբուքի կամ թվիթերի օգտագործող ու այդպես մեկնաբանել, ինչպես նաև կարող եք մեկնաբանել որպես հյուր: Ավելի լավ պատկերացում կարող եք կազմել ստորև դրված նկարներից, որոնց վրա սեղմելիս դրանք մեծանում են:
  2.  Սոցիալական մեդիան արդեն իսկ ավելի հարմարավետ է օգտագործման համար, քանի որ բլոգում տեղադրվել են մի շարք ֆունկցիաներ: Դրանցից առաջնայինը, իհարկե, աջ կողմում սլայդ-ձևով բացվող ֆեյսբուք պատուհանն է: Բացի այդ ամեն նյութի տակ կա տեղադրված այն տարածելու համար կոճակները, որոնք արդեն իսկ ավելի գեղեցիկ են ու հարմար օգտագործման համար:
  3.  Աջ ներքևի անկյունում ավելացվել է ԴԵՊԻ ՍԿԻԶԲԸ կոճակը, որը սեղմելուց հետո անմիջապես կհայտնվեք էջի ամենավերևում ու այլևս շատ նյարդեր չեք քայքայի մինչև որ կբարձրանաք վերև:
  4. Եվ հասանք ամենակարևորին ու ամենահետաքրքիր փոփոխությանը: Կայքի ներքևի մասում ավելացվել է նավիգացիոն համակարգ, որի վրա կտեսնեք մի շարք ֆունկցիաներ: Դե ինչ, սկսեմ հերթականությամբ, ձախից աջ:

    • Ձախ կողմում տեսնում եք Կայքի բաժիններ հատվածը, որը սեղմելուց կբացվի կայքի բաժինների ցանկը, որոնք էլ սեղմելուց, ԱՌԱՆՑ ՆՈՐ ԷՋ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ, կբացվի հետևյալ բաժինը Pop-up պատուհանի տեսքով: 
    • Դրանից աջ կտեսնեք Recent Posts կոճակը, որը սեղմելուց կբացվի բլոգում տեղադրված վերջին հոդվածների ցանկը, որոնց վրա սեղմելուց էլ կտեղափոխվեց համապատասխան նյութը:
    • Դրանից էլ աջ կտեսնեք Twitter-ի ու Facebook-ի Like կոճակները: Դրանք սեղմելով կօգնեք ինձ տարածել բլոգը: Ինչպես նաև տեղադրվել է «Google+»-ի «+1» կոճակը:
    • Մի փոքր աջ կտեսնեք RSS բաժանորդագրության կոճակը: Բաժանորդագրվելով այսպես, Դուք հնարավորություն կստանաք անմիջապես էլ. փոստի վրա՝ փոստային ծրագրում (օր. MS Office Outlook) ստանալ նոր թարմացումները:
    • Դրանից աջ կտեսնեք Facebook Photos հատվածը, որը սեղմելուց գեղեցիկ պատուհանի մեջ կբացվի իմ Ֆեյսբուքի էջի ֆոտոալբոմներից մեկի լուսանկարները:
    • Դրանից աջ Youtube Videos բաժինն է, որը սեղմելիս էլ գեղեցիկ պատուհանի մեջ կտեսնեք իմ Youtube-ի ալիքի վիդեոները՝ արդեն իսկ մոտ 150 վիդեո:
    • Եվ ահա ամենահետաքրքիրը. Յութուբից աջ կտեսնեք «ԵԿԵՔ ԶՐՈՒՑԵՆՔ» կոճակը. այն սեղմելուց հետո ձեզ կառաջարկվի միանալ չաթին Ֆեյսբուքի կամ Թվիթերի աքաունթով: Ի՞նչ է սա, արժե՞ վստահել: Այո՛, արժե: Միանալով Ֆեյսբուքով այս չաթին, ՄԻԱՆԳԱՄԻՑ ԻՄ ԲԼՈԳԻՑ կարող եք ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ չաթ անել ձեր ընկերների հետ, միաժամանակ կարդալով այս կամ այն հոդվածը: Ու արդեն ստիպված չեք լինի ամեն մի հաղորդագրության ժամանակ փոխել բրաուզերի պատուհանները: Ուղղակի անհրաժեշտ է մուտքի թույլատրություն տալ ծրագրին: Վստահեցնում եմ, որ ծրագիրը ոչ մի վիրուս կամ սպամ չի տարածում կամ ընդունում:Ինչպես նաև կարող եք հենց այդ հատվածում դառնալ ԶԲԱՂՎԱԾ/ԱՌՑԱՆՑ:
    • Եվ ամենաաջ կոճակը Minimize Toolbar կոճակն է, որը սեղմելիս պարզապես այս նավիգացիոն համակարգը թաքնվում է:
  5. Եվ վերջում նշեմ մանր-մունր փոփոխությունները. ավելացվել է «թռչող Label պատուհան»: Ինչպես նաև փոխվել է մկնիկի սլաքի դիզայնը: Ավելացվել է ձևափոխված որոնման համակարգ: Փոխվել է էջերի համարակալման ձևը, տեղադրվել է ավելի գեղեցիկը:
Դե ինչ այսքանը: Հուսով եմ, հավանեցիք: Խնդրում եմ արձագանքեք, եթե ունեք առաջարկներ կամ որևէ մեկնաբանություն:

No comments :

Post a Comment