19 Բարսան «լաց է լինում» ու բողոքում, իսկ Մեսսիի մոտ հիստերիայի նոպա է

Հերթական Էլ Կլասիկոյից հետո «Բարսելոնա»-ի խաղացողները (բացառությամբ Կարլես Պույոլի) ցույց տվեցին իրենց նվաստությունը, անհանդուրժողականությունը, տղամարդկային պայքարից կիլոմետրերով հեռու լինելն ու աղջկական նեղացկոտությունը: Ասածս հիմնավորեմ հետխաղյա զարգացումների շարքով.

1. Խավին, որ համարվում էր բարության մարմնացում, սկսեց հանկարծ քննադատել մրցավարին ու դեղին քարտպահանջել Ռոնալդուի համար՝ հասկանալով, որ այդ դեղինի դեպքում պորտուգալացին բաց կթողներ մյուս խաղը: Նմանատիպ հայտարարություն են արել նաև Ինյեստան ու Դանի Ալվեսը: Եթե վերջինից սպասելի է, ապա առաջին երկուսի պահվածքը ինձ շատ զարմացրեց: «Բարսելոնա»-ի կազմում խաղացողներից 3 հոգու էի հարգում, իսկ հիմա կասկածներ կան երկուսի վերաբերյալ: 

2. Ալվեսը անհիմն արտահայտություններ արեց, թե իբր իրեն վիրավորել են ռասիստական հողի վրա: Նրա խոսքերը հաստատող ՈՉ ՄԻ ԱՊԱՑՈՒՅՑ, տեսանյութ, նկար, կամ նման բան չկա: Իսկ այն դեպքում, երբ մարզադաշտում 40-ից ավել տեսախցիկներ են աշխատում, նման բաները չֆիքսելը անհնար է: 

3. «Բարսա»-ի խաղացողները սկսեցին անտեղի բողոքել մադրիդյան ակումբի չափից շատ «կոպտության» համար: Ու բողոքում են, իհարկե, նորից Ռոնալդուի ու Մայքլ Էսյենի պահվածքից: Ռոնալդուն ընդհանրապես կոպտություն թույլ չտվեց այս խաղում, իսկ Էսյենը միայն մեկ անգամ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՐԵՆ կանգնեց Ալբայի ոտքին: Իսկ թե կատալոնացիները ինչքան են սիրում չափազանցնել «վնասվածքները», լավ ենք հիշում Պեպեի ու Ալվեսի հայտնի դրվագից: 

4. ԵՎ ՎԵՐՋՈՒՄ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ Թզուկ Մեսսին, վրդովվելով, որ չկարողացավ ՈՉԻՆՉ անել հիասքանչ Ռաֆայել Վարանի դեմ, վրդովվելով, որ Արբելոան ու Ալոնսոն մեծավարի խորհուրդ տվեցին նրան հիստերիան մի կողմ դնել, խաղից հետո դուրս է վազել ակումբի ավտոբուսից, գնացել է «Բեռնաբեու»-ի ավտոկանգառ ու հարվածել Ալվարո Արբելոայի մեքենային, ինչից հետո իսպանացու ՀՂԻ ԿՆՈՋ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ վիրավորել է Ալվարոյին: Սա հաստատել են թե՛ մադրիդյան, թե՛ կատալոնական լրատվամիջոցները: Բայց սա դեռ ամենը չէ, նախքան մարզադաշտից դուրս գալը այս դուրսպրծուկը իրեն թույլ է տվել վիրավորել Աիրտոր Կարանկային՝ «Ռեալ»-ի երկրորդ մարզչին՝ անվանելով նրան «Մոուրինյոյի խաղալիք»: Մեկը լինի՝ հարցնի՝ թե այդ թզուկ, որ Կարանկան «Ռեալ»-ում ու «Բիլբաո»-ում խաղում էր, դու ու՞ր էիր:

Այս ամենի մեջ միայն հարգեցի Կարլես Պույոլի վարքը: ՄԻԱԿ խաղացողն էր «Բարսելոնա»-ի կազմում, որ մտածում էր բացառապես ֆուտբոլի մասին: Դրա մասին են վկայում Պիկեի ու կրակայրիչի դրվագը, ինչպես նաև խաղի եզրափակիչ սուլիչին անմիջապես հետևած գրկախառնությունը Խեդիրայի հետ: Այ սա է սպորտային պահվածքը, ոչ թե վերոնշյալ 4 կետերը:

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ.

19 comments :

  1. Սայա իրանց մակառդակը, կրկին անգամ իրանց ցույց տվեցին, Մեսսիի պահվածքը ընդհանրապես անհասկանալի է, ՀՂԻ ԿՆՈՋ ԴԻՄԱՑ ՎԻՐԱՎՈՐԵԼ ... :/

    ReplyDelete
  2. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete
  3. Ձեր մեծ հիացմունքն ու համակրանքը Ռեալի հանդեպ թույլ չի տալիս, որ դուք սխալ բան տեսնեք նրանց կատարմամբ, այնպես որ ձեր սուբեկտիվ կարծիքը մի ներկայացրեք որպես հանրության օբեկտիվ կարծիք և վիրավորական արտահայտություններց զերծ մնացեք: Ես էլ անձամբ տանել չեմ կարողանում Ռեալ ակումբը, բայց դա չի նշանակում, որ ես էլ պետք է մի մեծ "հոդված" գրեմ, թե ինչքան եմ ես նրանցից զզվում, հակառակը ասեմ` նույն ձեր պաշտելի Ռեալի պաշտպան Պեպեն կիլոմետրերով հեռու է սպորտային էթիկայի կանոններից և նման անուններ բավականին կարելի է թվարկել, այնպես որ ձեր մեջ պահեք ձեր կարծիքը և անիմաստ տեղեկություններով ինտերնետը մի ծանրաբեռնեք:

    ReplyDelete
    Replies
    1. Հարգելի անանուն մեկնաբանող: Սա իմ անձնական բլոգն է, որտեղ ես ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾՒՔԸ, ես իմ կարծիքը ոչ մեկի չեմ պարտադրում: Ես նաև չեմ ասում, որ «Ռեալ»-ը անթերի խաղ անցկացրեց առանց վիճահարույց պահերի, ես ուղղակի անդրադարձել եմ մի թեմայի, որը սկսել է շատ քննարկվել միջազգային մամուլում: Իսկ ինչ վերաբերվում է վիրավորանքներին, ապա վիրավորանքի արժանացել է նա, ով իրոք արժանի էր դրան:

      Delete
  4. Ես ոչ մեկին անձնապես չեմ ճանաչում և չգիտեմ նրանց արժանիքները կամ թերությունները, դրա համար էլ դեմ եմ անձնական վիրավորանքներին ինչպիսինն են օրինակ` "դուրսպրծուկը" կամ "թզուկ" արտահայտությունները: Տեղին հիշեցի մեծն Պարույր Սևակի խոսքերը.
    _Հիշեցի նաև այն խոսքը հայտնի,
    Որ եթե մեկից կոչվես մեծամիտ
    Եվ կամ անհեթեթ,
    Եվ կամ խելագար,
    Դու հակառակը չե՜ս ապացուցի՝
    Որքա՛ն էլ ջանաս...

    ReplyDelete
    Replies
    1. Մարդկանց մասին խոսում են իրենց արարքները:

      Delete
  5. Los Merengues (արդեն անունիցդ ամեն ինչ պարզ ա, դու ոնց կարող էիր ադեկվատ մեկնաբանություն գրել), իսկ դու խաղը ընդհանրապես նայել ես?, թե խաղի ժամանակ նստած ամբողջ գիշեր էս հիմարությունն էիր հորինում: Զարմանում եմ, Ռեալի բոլոր կողմնակիցներն են սենց զոմբիացած անադեկվատներ, ոնց կարելի ա չնկատել ձեր թիմի կեղտոտ ու անասնական կոպտության հասնող խաղը, Մուրինյոյի ու իր խաղացողների բացահայտ պրովոկացիաները ու մրցավարի աչք ծակող կողմնապահությունը ի օգուտ Ռեալի, եթե չեք նկատում, ուրեմն ակնաբույժի մոտ գնալու ժամանակն ա: Տղամարդկային պայքար ասելով էլ երևի նկատի ունես կճղակավոր կենդանու պես քացի տալն ու Բարսելոնայի խաղացողներիn տապալելը: Իսկ Մեսսի մասին էդ զրպարտանքների մասին` դրանց մասին գրել են մենակ Մադրիդյան գրչակները առանց ապացույցների, որի ...համար արդեն կարելի ա դատի տալ, ինչ ասեմ, ինչ ասեմ, լրիվ Մոուրինյոյի կեղտոտ ոճն ես copy-past անում, ինչ թիմը ու իր մարզիչը, էն էլ կողմնակիցները: Ասում ես Ալվեսի ասածներին ապացույց չկար, իսկ Մեսսիի մասին ձեր հորինածներին ապացույց կար? Կողտոտ ստաղոս պրովակատորներ եք, ուրիշ ոչինչ, ձեր կեղտերը փորձում եք շպրտել ուրիշների վրա: Ու վերջում հիստերիայի մասին. հիշիր, թե վերջերս ձեր սիրելի Ռոնալդուն ինչ լացուկոծ ու հիստերիա էր բարձրացրել աշխատավարձի ավելացման համար: Էնպես որ, ընկեր ջան, ջայլամի պես գլուղը ավազի մեջ մտցնել ու միակողմանի բաներ գրել պետք չի, բարի եղիր ասասծներիդ համար ապացոիյցներ բերել, թե չե Ալվեսի ասածների մասին մասին ապացույցներ ուզում ես, իսկ քո ասածները?, թե դրանք անառարկելի ճշմարտություններ են:
    P. S. Գնացեք մրցավարին մի լավ պատիվ տվեք (կաշառքը Ռեալը արդեն տվել ա), ինքը ամեն ինչ արեց, որ դուք առանց չպարտվեք (էն էլ խոշոր հաշվով): Մեկ էլ նորից խնդրանք` ապացույցներ բեր, որ Մեսսին ինչ-որ մեկին վիրավորել ա, մենակ չասես, թե Մադրիդյան թերթերից copy-past անելն ա քո ապացույցը, էդ ապացույց չի, ամգրագիտություն ա:

    ReplyDelete
    Replies
    1. Հարգելիս, ես կյանքում չեմ թաքցրել իմ ակումբային նախսիրությունները: Մրցավարությունից գոնե «Բարսելոնա»-ն ու իր համախոհները թող չխոսեն: Տղամարդկային պայքար ասելով էլ հասկանում եմ էն, որ ոչ թե ամեն չնչին հպումից տապալվեն, հետո հելնեն ****** ****, այլ շարունակեն ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼ: Ես այս նյութում խոսում եմ զուտ ոմանց պահվածքի մասին, ու չեմ էլ պնդում, որ «Ռեալ»-ում բոլորը սուրբ են ու անթերի. ես ուղղակի փաստերն եմ արձանագրում: Իսկ ինչ վերաբերվում է միայն մադրիդյան պարբերականների գրելուն, խնդրում եմ ավելի ուշադիր հետևել կատալոնական El Mundo-ին:

      Եվ վերջում կխնդրեմ վիրավորանքներդ քեզ պահես, թեչէ մյուս անգամ սենց հանգիստ չեմ խոսի:

      Delete
    2. Հարգելի Anonymous, հիմա կանդրադառնամ միայն քո P.S. խոսքին: Եթե դու խաղը դիտել ես, ապա պետք է խոստովանես, որ քո պաշտելի Բարսելոնան ամենաքիչը 4 պահ ուներ գրավելու Ռեալի դարպասը, բայց ԱՌԱՆՑ ՄՐՑԱՎԱՐԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ էլ նրանք չկարողացան դա անել, այս ոչ-ոքին բավականին կանխատեսելի էր: Երկու թիմերն էլ նույն մակարդակի խաղ ցույց տվեցին և մրցավարին մեղադրել կաշառքի մեջ կարող են և Ռեալի ֆաները, քանի որ որոշակի դրվագնոերթւմ նա գործեց ի օգուտ Բարսելոնայի: Սա պարզապես ֆուտբոլ է, և միմյանց վիրավորելուց ոչ մեկիս էլ ոչ Բարսայի ոչ էլ Ռեալի ղեկավարությունները գումար կամ այլ բան չեն տրամադրի: Պարզապես պետք է նայել ու հիանալ ֆուտբոլով: Այսքանը:

      Delete
  6. dzent kdri ay anonymous apush apush durs es tali menak

    ReplyDelete
  7. Barci fana 100%,prosto amotuc chi xostovanum

    ReplyDelete
  8. stex xostovanelu kam chgitem,inchi ban chaka
    axpers nai stex inch graca es chem asum sxala chgitem chishta te sxala bayc ete chishta uremn iranq iranc vaten pahel,,bayc ari chmorananq vor relai xaxcoxner@ aveli vat pahvacqov en acxhqi @Nkel,el chtvem du lav kgitenas mi qani depq te voncen varvel reali pashtpanner@,,mekel ronaldui en voch futbolisti ararq@ vor Gvardiolayin hrec,,, ete stexa grac@ chista uremn sxal banen arel ban chaseci,bayc reli xaxcoxnernel pakas@ chen

    ReplyDelete
    Replies
    1. axpers orinak es liverpooli fan em,bayc hamarum em ronaldui araq@ chisht.guardiolan vercrec gndak@ u talu poxaren shprtec mi koxm,iran mahec voch txamardun vayel.nenc chi vor realum sax surb en,bayc de barcan cher spasum vor elcaliscon karoxa nichya aner,reali mekukes sastavi het.

      Delete
  9. Real@ kopit xax jamanak ar jamanak cucadruma, inch xosq. Hatkapes Pepen, chnayac hima voncvor te hangstacela, bayc arach es amachum ei vor im 15 tari erkrpagac akumbum nman ararqner tuyl tvox andz ka (hishenq orinak Getafei het xax@ vorn arden aveli qan mek tarva vaxemutyun uni). Bayc Reali xaxacoxner@ hmenayn deps achqi chen @nknum lac u kocov u Oscari potencial dapnekirner chunen (orinak Busquets, Alves kam Pedro). Isk inch veraberum e mrcavarnerin... Hisheq uxxaki parz Chelsea-Barca ezrapakich@. U nman voroshumnerov voxoxvac e Barcai verji 4-5 tarva yuraqanchyur mrcashrjan.

    Hala Madrid

    ReplyDelete
  10. Anonymous վա՜յ, վա՜յ վա՝յ...մարդը ամաչումա ասի , որ բարսելոնայի ֆան ա...մի ամաչի ասա...չնայած խոսքերը ապացուցում են...ասումա ապացույցներ բերեք, որ մեսսին տենց բան ա ասել...Anonymous եթե փոքր ինչ հետաքրքրվես կիմանաս...էհ, մակարդակ...կաշառված մրցավարներ...էս ինչա նշանակում...վաաաաայյյյ

    ReplyDelete
  11. Reali moli FUN em , bayc inc shaaaaaaaat hetaqrqira es nyuti axbyur@ vortexica bxum? sax inet@ taknuvra areci menak brat qo blogum tesa es nyutic....
    Anuns Rudolfa... alareci grancven nor meknabanem chishtn asac...
    P.S. ete hnaravora xndrumem grel nyuti axbyur@...

    ReplyDelete
    Replies
    1. Խնդրեմ Ռուդոլֆ ջան. Առաջինը կատալոնական թերթա, երկրորդը՝ Մադրիդյան, երրորդում էլ տեսանյութ կա իսպանական հեռուստաընկերությունից

      http://www.mundodeportivo.com/20130131/el-clasico-barca-real-madrid/messi-polemica-inventada-madrid-arbeloa_54362580211.html

      http://www.marca.com/2013/01/31/futbol/copa_rey/1359638600.html

      http://sport.1in.am/arm/sport_ssfootball_155373.html

      Delete
  12. Thank U...
    _________________by Rudolf__________________

    ReplyDelete
  13. այս գրառմանը կավելացնեմ ևս մեկ փաստ, խաղի ժամանակ էտ թզուկ մեսսին դիտավորյալ թքում է Ռեալի երկրպագուների վրա, ասածս կապացուցեմ հետեևյալ վիդեոյով - http://www.marca.com/2013/02/01/futbol/equipos/barcelona/1359750493.html
    այնպես որ, բարսայի ֆաներ, լավ մտածեք նախքան հակառակորդին մեղադրելը

    ReplyDelete