Այսօր կայացավ «Դասադուլ» կոչվածը: Ոմանք դա ընդունել էին որպես պայքարի ամենաուժեղ ու առաջնային միջոց, ոմանք, այդ թվում նաև ես, ոչ: Ես չմասնակցեցի այդ ամենին, բայց կարծիքս հայտնեմ դրա մասին:
Նախ նշեմ, որ կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել, որ բոլորին իմաց տային սպասվող դասադուլի մասին: Երեկ Ազատության հրապարակում նրանք բաժանում էին այդ մասին տեղեկացնող թերթիկներ, ինչպես նաև ակտիվ պրոպագանդա էր գնում Ֆեսյբուքով:
Բայց այդ ամենին հակադարձեմ՝ նշելով, որ գոյություն ուներ վախի ու անվստահության հսկայական ալիք: Ուսանողներից շատերը վախենում էին, որ կարող են ենթարկվել տարբեր «ներքին» պատիժների ընդհուպ մինչև հեռացում: Մյուսներն էլ ծիծաղում էին այդ մտքի վրա ու անցնում:
Այսօր, տեսնելով որ մասնակիցների թիվը բավականին մեծ էր, բայց ոչ անհրաժեշտ չափով մեծ, ինքս ինձ նորից հարց տվեցի: Արդյո՞ք սա օգտակար միջոց է: Բայց նորից ինքս իմ համար բացասական պատասխան ստացա: Ես կմիանամ այս դասադուլին միայն այն դեպքում երբ իրոք նպատակին հասնելու ուղին: Միջոցը սա է ընտրված, բայց ուղին դեռ պարզ չէ:
Շատ զարմանալի եղավ իմ համար նաև այն, որ դասադուլի ընթացքում ցուցարարներին միացավ Ր.Հովհաննիսյանը: Կարծում եմ՝ դա նրա կողմից չկշռադատված ու սխալ քայլ էր: Նա չպետք է այդքան թեթևացներ իր ծանր տեղը: Պետք չէ ամեն մի ակցիայի վազել:
Ի վերջո նշեմ համալսարաններում տիրող ԽԱՅՏԱՌԱԿ մթնոլորտի մասին: ՈՉ ՈՔ, կրկնում եմ, ՈՉ ՈՔ իրավունք չունի կողպել համալսարան մտնող ու դրանից դուրս բերող դռները: Ըստ ՀՀ սահմանադրության, ես՝ ՀՀ քաղաքացիս, իրավունք ունեմ ազատ տեղաշարժվելու: Անկախ նրանից, գնում եմ ես ցույցի, թե այլ տեղ, ՈՉ ՈՔ իրավունք չունի ինձ խանգարել: Թող բացակա դնեն, նկատողություն տան, բայց նման բան անելու իրավունք չունեն:
Ի դեպ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը լավ կանի մտածի այս թեմայի շուրջ: Նույնը վերաբերվում է նաև Արմեն ԱՇոտյանին, ով վերջերս ոչ մի բանով չի տարբերվում վիդեոբլոգեր աղջկանից, կարծեմ անունը Անժելա էր:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete