Ժամանակն եկավ, որ առաջին կարծիքս հայտնեմ առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Սա անում եմ ոչ թե «Մոդայից» հետ չմնալու ու ինչ-որ բան գրած լինելու համար, այլ քանի որ արդեն հասցրել եմ քչից շատից ուսումնասիրել բոլոր թեկնածուներին, նրանց աշխատելաոճն ու հնարավորությունները:
Կասկած, թե ով է հաղթելու ընտրություններում, բացարձակ չունեմ: Սարգսյանը նորից կընտրվի նախագահ՝ օգտագործելով բոլորին քաջ հայտնի լծակները՝ զինծառայողներին, հանրային ծառայողներին, պետական ու կառավարական լծակները: Սարգսյանը հիմա մրցակցությունից դուրս է, ինչը շատ վաղուց հասկացել էր Ծառուկյանը, ով իր փողերի հաշիվն էլ գիտեր, գլխի գալիքն էլ, ու 8 մլն զուր վատնելու ցանկություն չուներ: Սերժը կդառնա նախագահ անկախ նրանից, ուզում ենք դա ես, դու, կամ մյուսը:
Իսկ ահա երկրորդ տեղի համար իսկական պայքար կծավալվի: Ու այդ պայքարը, հավատացեք, պակաս կարևոր ու հետաքրքիր չէ: Այս ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցնող թեկնածուն կարող է որոշ հույսեր փայփայել, որ մյուս ընտրություններում գոնե 10% շանս կունենա, քանի որ այս պահի դրությամբ չեմ տեսնում այն հզոր ուժին ու այսպես ասած «ավտարիտետ»-ին, ում Սերժը կժառանգի իր գահը, ճիշտ է, եթե հանկարծ Քոչարյանը չորոշի իր 4 մլրդ կարողությունը դարձնել 8: Ներկա թեկնածուներից ես լուրջ եմ վերաբերվում միայն 3-ին, քանի որ միայն այդքանն են գոնե չնչին չափով պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում նախագահի պաշտոնը:
Կներեք ինձ, բայց ռադիոընկերություն ղեկավարելն ու պետություն ղեկավարելը նույն բանը չի: Հացադուլով բանի չես հասնի: Հիմա ինչ, եթե վաղը մյուս օր դառնա նախագահ, պետքա ՆԱՏՈ-ի շենքի դիմաց հացադուլ անի, որ հարց լուծի?
Կներս Անդրիաս ջան, բայց սա 21-րդ դարն է, մտքի դարը, ոչ թե զոռբի:
Հայաստանն էլ Քուռկիկ Ջալալին չի, որ հեծնես, գնաս Բաղդադի խալիֆին սպանես, Սեդրակյա՛ն: Քո մասին հրապարակված նյութերը կարդալով տպավորությունա ստեղծվում, որ տնային տնտեսուհի ես: Դիվան քշելով դիվանագետ չեն դառնում, էտ դարնելա անցել:
Արամ Հարությունյանն էլ երևի էս 10 տարում չհասկացավ, որ Կոլայի շիշը բացելուց ու խցանի տակ «Կրկին փորձիր»-ը տեսնելուց հետո խցանը փակել բացելը օգուտ չի տա: Ինչա ուզում էս մարդը: Հասկացանք, գիտակ, ավարտած մարդ է, լավ պաշտոններ է զբաղեցրել, բայց նախագա՞հ: Նյեա: Ինքն էլ երևի չգիտի, ինչա իրենից ուզում:
Արման Մելիքյա՞ն: Էս մարդը ԼՂՀ արտգործնախարար եղած ժամանակ ինչ արեց, որ հիմա գա ինչ անի: Գիտի, թե որ Ղարաբաղի հաց ու ջուրա կերել, կարա նախագահ դառնա:
Հրանտ Բագրատյան: էն 3 թեկնածուներից մեկն է, որոնց մասին խոսում էի: Էս մարդը իրոք ազդեցիկ է, վերջին տարիներին էլ երկրի ղեկավարման համակարգերում աշխատած մարդ է: ԲԱՅՑ: Կա մի ԲԱՅՑ: Բագրատյանը էս ընտրություններում զուտ ձայն փախցնող է, ոնց որ նախորդ ընտրություններում Արթուր Բաղդասարյանը: Բագրատյանը առաջադրվեց սեփական կամքով: Մարդը գնումա գյուղեր, խեղճ գյուղացիներին երջանկացնելու խոստումա տալիս, ձմռան դեմ լիներ, մի երկու տարա էլ մուրաբա կտար:
Պարույր Հայրիկյան: Հարգում եմ այս մարդուն թե իր քաղքական էթիկայի, թե գիտելիքների, թե պահելաձևի համար: Մարդը հստակ ծրագիր ունի, որ ներկայացրել է հասարակությանը: Ուղղակի նրա արևմտահայերեն-յան սերը չեմ հասկանում: Մարդ ես, մեկ էլ տեսար բա որ ընտրվեց ու երկրորդ օրը օրենք առաջարկեց, որ պետական լեզու դառնա արևմտահայերենը: Նա նման նախաձեռնությամբ արդեն հանդես է եկել: Էս մարդը երկրի դարդն ու ցավը թողած ընկել է լեզուն փոխելու հետևից:
Րաֆֆի Հովհաննիսյան: Րաֆֆին բավականին լուրջ քայլերա ձեռնարկում, ու կարծում եմ, երկրորդ տեղի համար պայքարում հենց ինքն է ֆավորիտ: Առաջին տեղի համար չի կարող պայքարել, քանի որ չափից դուրս Ամերիկյան մտածելակերպ ունի: Ինչքան էլ ուզում ես մազ կտրիր, ժողովրդի հետ հանդիպիր, արդար ճանապարհով էս երկրում բանի չես հասնի: Ինձ շատ դուր եկավ իրա քայլը՝ մտնել ժողովրդի մեջ ուղիղ կոնտակտի: Մարդը առանց վախի մտնում էր առաջին պատահած վայրը, ի տարբերություն ոմանց, ում գալուց ժամեր առաջ տարածքում հազարավոր ոստիկաններ են հավաքվում:
Ես դեռ չեմ որոշել, թե ում կտամ ձայնս: Այս գրածներս ամենևին էլ հիմք չեն, որ մեկը ենթադրություն անի դրա վերաբերյալ: Սրանք զուտ տպավորություններ են:
Հ.Գ. Արմեն Աշոտյանին էլ խորհուրդ կտամ ավելի քիչ մեկնաբանել նախընտրական անցուդարձը ու զբաղվել իր գործով՝ ԿԳՆ-ի հարցերով, թե չէ մեր կրթության հետ կապված խնդիրները ավելի են ծառանում:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete