Էսօր ինձ պետք էր գտնել Տերյանի «Մշուշի միջից տեսիլ դյութական» բանաստեղծությունը, բայց ինչքան փնտրեց Google-ով ու տարբեր գրականագիտական կայքերում, չգտա:
Ի վերջո համակուրսեցիս՝ Ամարյան Անին, փոխանցեց ինձ այն, ու որոշեցի այն տեղադրել, որ հետո մարդիկ իմ պես 1 ժամ չվատնեն:
Մշուշի միջից տեսիլ դյութական,
Բացվում է նորից Նաիրին տրտում,
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան
Եվ այնքան ներում ո՞ր երկրի սրտում:
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռքերի նման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ,
Եվ զոհաբերումն այնպես խնդագին:
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիտրը՝ մարդկային, դաշույնը՝ քինոտ,
Որտե՞ղ է ոգին այնպես վիրավոր
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ:
No comments :
Post a Comment