Եթե հիշում եք, PH International-Ի ու ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված YouthLAB ծրագրի մասին պատմություններից մեկի մեջ նշել էի, որ հուլիսի 21-ին մեզ այցելել էր նովելիստ ու լրագրող Քրիս Բոհջալիանը: Նա մեր մասին հոդված էր գրել ու այն տեղադրել էր Burlingtonfreepress.com կայքում: Այն ամբողջությամբ անգլերենով էր ու ոմանց համար դժվար հասկանալի: Եվ ահա ես թարգմանել եմ այն ու ներկայացնում եմ ձեր ուշադրությանը: Անպայման կարդացեք մինչև վերջ, շատ հետաքրքիր է:
Հոդվածը՝ Քրիս Բոհջալիանի
Թարգմանությունը՝ Գևորգ Լոռեցյանի
Թարգմանությունը՝ Գևորգ Լոռեցյանի
Աղբյուը՝ Burlingtonfreepress.com
Անցած շաբաթ Ուորեն քաղաքի Շուգաբուշ Իննի հյուրասենյակում՝ բուխարու կողքին նստած, երկու դեռահաս աղջիկներ ինձ պատմում էին երիտասարդների շրջանում կանանց նկատմամբ բռնությունների մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու իրենց ծրագրի մասին: Մի քանի րոպե անց հյուրանոցի շքամուտքի առաջ՝ նստարանների երկայնքով քայլելիս երկու դեռահաս տղաներ ինձ համար շարադրում էին իրենց նախագիծը՝հանրակրթական դպրոցներին խրախուսելու մասին աղբավերամշակման ծրագրերն ընդլայնելու։
Այս երկու մտահաղացումները, միայն երկուսը՝ տասներկուսից, և կեսը նրանցից, որոնց մասին լսեցի այդ օրը, ոգևորեցին ինձ: Բայց ամենից շատ ինձ հուզեց այն, որ երկու աղջիկները Վերմոն էին եկել Հայաստանից, իսկ երկու տղաները Կանաչ Լեռների երկիր էին ճանապարհվել Թուրքիայից:
Թուրքերի ու հայերի միջև շատ շփում չկա: Երկու ազգերի մեջ սահմանը փակ է: Եվ երկու ժողովուրդները բաժանում են պատմությունը, որի շուրջը պտտվելով երբեմն առաջարկվում է քննարկել տպավորիչ նվազաբերական կամ մեղմասացական արտահայտություններով, ինչպես «անցյալ», «ողբերգություն» կամ «Մեծ եղեռն» (անգլերեն համարժեքը՝ "great calamity"): Մյուսները, այդ թվում և ես ու գիտնականների ու իրատես պատմաբանների զգալի մասը, դա անվանում են «Ցեղասպանություն»: Մոտ մեկ ու կես միլիոն հայեր՝ Թուրքիայում ապրած հայերի 3/4 մասը, Օսմանյան կայսրության օրոքսպանվեցին զինվորների կամ ժանդարմների կողմից կամ բերվեցինՍիրայի անապատներ՝ ոչնչացվելու Առաջին աշխարհամարտի կեսերին: Իմ չորս հայ նախապապերից երեքը զոհվել են 1915 թվականին: Ներկայումս թուրքական կառավարությունը չի վիճարկում, որ հայերը զոհվել են աղետից, բայց շարունակում են պնդել, որ նրանց սպանելու կառավարական ոչ մի ծրագիր չի եղել :
Հետևաբար այն, որ հայ ու թուրք աշակերտները երկու շաբաթով այցելել են Վերմոնտ, որ փորձեն միասին լուծել իրենց ու մեր խնդիրների որոշ մասը, հետաքրքրեց ինձ: Նրանք Վերմոնտ էին բերվել PH International-ի կողմից (նախկինում ProjectHarmony) Youth LAB կոչվող ծրագրին մասնակցելու համար: Youth LAB-ը PH International-ի Վեյտսֆիլդի մասնաճյուղն է, և LAB-ը հապավում է, որը բացվում է «Leadership Across Borders» (Առաջնորդություն առանց սահմանների):
Ընդհանուր առմամբ մասնակցում էին 72 աշակերտներ՝ 24-ական Հայաստանից, Թուրքիայից ու ԱՄՆ-ից, և նրանցից ամեն մեկը նախաձեռնել է ակտիվ քաղաքացիական ծրագիր (Civic Active project), որը պետք է իրականացնի իր համայնքում մոտակա ամիսների ընթացքում: Ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կողմից: Այս տարվա ընթացքում ավելի ուշ բոլոր աշակերտները միասին կճամփորդեն դեպի Հայաստան ու Թուրքիա:
Ըստ հայուհի Մարիամ Մարտիրոսյանի, ով նաև PH-ի ղեկավար անձնակազմի մեջ է 2000 թ-ից, «Ծրագրի հիմնական նպատակը ոչ թե պատմությունն է, այլ առաջնորդությունը: Ցեղասպանության վերաբերյալ ցանկացած հետաքրքրվածություն ծագում է պատահական»:
Բայցևայնպես, բոլոր հայ ու թուրք աշակերտները տեղյակ են, որ ինչպես Էրիկ Պալոմաանէ ասում «փիղ կա սենյակում: Բայց միևնույն է, այստեղ բոլորը ապագա դիվանագետներ են»: Պալոմաան, ով Արիզոնայի Ֆենիքսից է, Youth LAB-ի ամառային մասի ղեկավար անձնակազմում է, քանի որ նա նոր է ավարտել Չիկագոյի համալսարանում մասնագիտական կրթությունը Հայ-Թուրքական հարաբերությունների ուսումնասիրման գծով:
Այլ կերպ ասած, ծրագրի նպատակն էր ստեղծել ընկերություն առանց սահմանների ու ոգևորել ապագա լիդերներին:
16 ամյա ամերիկուհի Էլորա Սիլվերը, ով ծրագրում է Վինձորից,, , ինձ պատմեց, թե ինչպես է մի անգամ ականատես եղել երեք հայ ու մեկ թուրք աշակերտների բանավեճին պատմության վերաբերյալ: «Քննարկումը խորանում էր ու լարվածությունը՝ մեծանում»,- ասաց նա,- «և հետո, հանկարծ, հայերն ու թուրքը սկսեցին ձեռքերը թափ տալ ու ժպտալ»: Սիլվերի ակտիվ քաղաքացիական նախագիծը հանդուրժողականության մասին է: Նա ասաց, որ Կանաչ լեռների երկրի այնպիսի փոքրիկ քաղաքում, ինչպիսին է Վինձորը, դեռ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ բոլոր մուսուլմանները ահաբեկիչներ են։ ու նա հույս ունի հասկացնել մարդկանց այդ ամենի անհիմն լինելը: Սիլվերը հրեա է:
Եվ հենց այս տեսակի բաները ինձ հուզեցին այս 72 դեռահասների հետ շփումից հետո:
Նրանք ինչ-որ կերպ ուղիներ են գտնում իրենց համար ընդհանուր խնդիրը գտնելու ու լուծելու համար՝ շրջանցելով սեփական ազգային պատմության սպիներն ու ժառանգությունները :
Եվ ինչպես ասաց թուրքական կողմի ղեկավարներից մեկը՝ Վոլկան Դուրանողլուն, «Կոնֆլիկտը երկու կառավարությունների միջև է, ոչ թե ժողովրդի»:
Մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու: Անձամբ ես կարծում եմ, որ Թուրքիայի կառավարության կողմից 1915-16 թվականների կատարվածը ցեղասպանություն ճանաչելուց հետո դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի դրա հետ համակերպվելու համար: Միևնույն ժամանակ, հայ, թուրք ու ամերիկացի այն դեռահասները, որոնց հետ ծանոթացա Youth LAB-ի ընթացքում, ինձ ապագայի նկատմամբ հույսեր ներշնչեցին:
No comments :
Post a Comment