1 Մտորումներ նախագահական ընտրությունների վերաբերյալ

Ժամանակն եկավ, որ առաջին կարծիքս հայտնեմ առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Սա անում եմ ոչ թե «Մոդայից» հետ չմնալու ու ինչ-որ բան գրած լինելու համար, այլ քանի որ արդեն հասցրել եմ քչից շատից ուսումնասիրել բոլոր թեկնածուներին, նրանց աշխատելաոճն ու հնարավորությունները:

Կասկած, թե ով է հաղթելու ընտրություններում, բացարձակ չունեմ: Սարգսյանը նորից կընտրվի նախագահ՝ օգտագործելով բոլորին քաջ հայտնի լծակները՝ զինծառայողներին, հանրային ծառայողներին, պետական ու կառավարական լծակները: Սարգսյանը հիմա մրցակցությունից դուրս է, ինչը շատ վաղուց հասկացել էր Ծառուկյանը, ով իր փողերի հաշիվն էլ գիտեր, գլխի գալիքն էլ, ու 8 մլն զուր վատնելու ցանկություն չուներ: Սերժը կդառնա նախագահ անկախ նրանից, ուզում ենք դա ես, դու, կամ մյուսը:

Իսկ ահա երկրորդ տեղի համար իսկական պայքար կծավալվի: Ու այդ պայքարը, հավատացեք, պակաս կարևոր ու հետաքրքիր չէ: Այս ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցնող թեկնածուն կարող է որոշ հույսեր փայփայել, որ մյուս ընտրություններում գոնե 10% շանս կունենա, քանի որ այս պահի դրությամբ չեմ տեսնում այն հզոր ուժին ու այսպես ասած «ավտարիտետ»-ին, ում Սերժը կժառանգի իր գահը, ճիշտ է, եթե հանկարծ Քոչարյանը չորոշի իր 4 մլրդ կարողությունը դարձնել 8: Ներկա թեկնածուներից ես լուրջ եմ վերաբերվում միայն 3-ին, քանի որ միայն այդքանն են գոնե չնչին չափով պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում նախագահի պաշտոնը:

Կներեք ինձ, բայց ռադիոընկերություն ղեկավարելն ու պետություն ղեկավարելը նույն բանը չի: Հացադուլով բանի չես հասնի: Հիմա ինչ, եթե վաղը մյուս օր դառնա նախագահ, պետքա ՆԱՏՈ-ի շենքի դիմաց հացադուլ անի, որ հարց լուծի? Կներս Անդրիաս ջան, բայց սա 21-րդ դարն է, մտքի դարը, ոչ թե զոռբի:

Հայաստանն էլ Քուռկիկ Ջալալին չի, որ հեծնես, գնաս Բաղդադի խալիֆին սպանես, Սեդրակյա՛ն: Քո մասին հրապարակված նյութերը կարդալով տպավորությունա ստեղծվում, որ տնային տնտեսուհի ես: Դիվան քշելով դիվանագետ չեն դառնում, էտ դարնելա անցել:
Արամ Հարությունյանն էլ երևի էս 10 տարում չհասկացավ, որ Կոլայի շիշը բացելուց ու խցանի տակ «Կրկին փորձիր»-ը տեսնելուց հետո խցանը փակել բացելը օգուտ չի տա: Ինչա ուզում էս մարդը: Հասկացանք, գիտակ, ավարտած մարդ է, լավ պաշտոններ է զբաղեցրել, բայց նախագա՞հ: Նյեա: Ինքն էլ երևի չգիտի, ինչա իրենից ուզում:

0 Վահան Տերյան - Մշուշի միջից տեսիլ դյութական (բանաստեղծություն)

Էսօր ինձ պետք էր գտնել Տերյանի «Մշուշի միջից տեսիլ դյութական» բանաստեղծությունը, բայց ինչքան փնտրեց Google-ով ու տարբեր գրականագիտական կայքերում, չգտա:


Ի վերջո համակուրսեցիս՝ Ամարյան Անին, փոխանցեց ինձ այն, ու որոշեցի այն տեղադրել, որ հետո մարդիկ իմ պես 1 ժամ չվատնեն:

1 European Youth Parliament already in Armenia


           Մ Ա Մ Լ Ո  Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն


European Youth Parliament already in Armenia
European Youth Parliament represents an independent educational project in the scope of which 16-24 year-old youngsters are gathered in the format of European Parliament to tackle the issues EU faces today and present the resolutions in the respective committees during the General Assembly. Furthermore, the resolutions are sent to EU Commission in the form of the recommendation. The activities of the European Youth Parliament are conducted in English language.
      
       European Youth Parliament has its representatives in 36 European Countries. Armenian students are coordinated  by Suzanna Shamakhyan and Hovsep Patvakanyan and have today been awarded the status of an EYP Initiative in Armenia, several hours ago we have received the decision by the Governing Body of EYP upon confirming status of EYP Initiative in Armenia. This will let Armenian representation to organize events in the name of EYP from now on. And in the long run after the final approval to be involved in the international sessions as EYP Armenia.

       It is worth to mention that EYP Board Member Dr Alan  Flowers, from Kingston University, London, is paying a visit to Armenia from August 2 - 9 to meet the EYP team in Armenia, to discuss future activities within the Initiative, and to promote the European Youth Parliament education NGO to youth of ages 16 - 20 in Armenia.

0 ՀԵՏԵՎԵՔ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵԴԱԼԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿԻՆ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՌԵԺԻՄՈՎ

Այստեղ կարող եք հետևել թիմերի վաստակած մեդալների քանակին ու մեդալների հաշվարկին: