Այսօր առավոտյան արթնացա ու ցանկացա մտնել Յութուբի իմ հաշիվ, որ ստուգեմ մի քանի բան: Եվ ինչ հայտնաբերեցի: Իմ Յութուբ հաշիվը ջնջվել է անվերադարձ յանի թե հեղինակային իրավունք խախտելու համար: Իհարկե ես ոչ մեկի հեղինակային իրավունքները դիտավորյալ չեմ խախտել, ինչի դեպքում միայն Յութուբը իրավունք ուներ ջնջել իմ հաշիվը: Փորձեցի վերականգնել հաշիվս, բայց դա էլ օգուտ չտվեց: Յութուբից պատասխանեցին, որ հաշիվս անհնարին է վերականգնել, իսկ ահա այդ հաշվի հետ կապված Google հաշիվս, որով, ի դեպ, գրանցվել եմ նաև Bloger-ում, չեմ կարող օգտագործել նոր հաշիվ բացելու համար:
Հա լավ ինչ անեմ: Որոշեցի ստեղծել նոր հաշիվ այլ մեյլով, սակայն մի հատ շատ վատ կողմ կա: Հենց ուզում եմ մտնել Բլոգեր, իսկ այդ պահին Յութուբ մուտք գործած եմ լինում, չի մտնում, քանի որ փորձ է կատարում մտնել այն մեյլով, որով գրանցվել եմ Յութուբ: Իսկ երբ Բլոգեր եմ մտած լինում ու ուզում եմ մտնել Յութուբ, նորից բերում է ջնջված հաշվիս մասին հաղորդագրությունը: Ահավոր է: Ավելի ցավալի էր էն, որ Յութուբում արդեն ունեի ավելացրած 73 վիդեո ու ունեի 22 Subscriber: Ու ավելի վատ է էն, որ դրանց թվում կային նենց վիդեոներ, որ ես էի պատրաստել ու հիմա կոմպիս մեջ չկա վերջին ֆորմատից հետո:
Բայց ինչ արած, ոչ մի բան չես փոխի: Բացեցի նոր հաշիվ - RMGevor: Նոր հաշվիս միանալու համար բլոգիս աջ մասում սեղմեք Subscribe: Իմ ալիքը այցելելու համար ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ:
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել` իշխանությունը փոխանցելով զինված ուժերին:
Այս մասին րոպեներ առաջ իր հեռուստաուղերձում հայտարարել է երկրի փոխ-նախագահ Օմար Սուլեյմանը: Նրա խոսքով` Մուբարաքն իր լիազորությունները փոխանցել է Զինված ուժերի գերագույն խորհրդին:
Եգիպտոսի Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարները բուռն ոգևորությամբ են արձագանքել Սուլեյմանի հայտարարությունը: Նրանք երգում են, պարում, գրկախառնվում` ծածանելով Եգիպտոսի ազգային դրոշը:
«Մենք տապալեցինք այդ ռեժիմը»,- բացականչում են եգիպտացիները: Նրացից շատերը չեն թաքցնում երջանկության արցունքները, հաղոդրում է Ալ-Ջազիրան:
Ես ինքս շատ ուրախ եմ: Գոնե Եգիպտոսի ժողովուրդը կարողացավ ցույց տալ, որ ինչ որ չափով մարդուն հիմա հաշվի առնում են: Վստահ եմ, որ սրանից հետո շատ այլ երկրներում նույն բանը տեղի կունենա: Այս ամենը արթնացրեց շատերին, ովքեր երևի թե հասկացան, որ պետք է պայքարել ազատության համար: Ես ի սրտե ուրախ եմ Եգիպտոսի ժողովրդի համար: Բավական է միայն նայել նրանց երջանկության դրսևորումներին ու ցնծությանը, տեսնել, թե ինչպես է ամբողջ երկիրը ծնկաչոք աղոթում: Ֆանտաստիկ է: Հաղթեց Արդարությունը: Եվ այս ամենում կարող եք համոզվել ներքևում դրված նկարներից ու տեսանյութից:
Կարծում եմ, այս անգամ բոլորի համար շատ հաճելի նյութ է ստացվել: Մի քանի անհաջող ելույթներից հետո «Ռեալը» կարողացավ կրկին փայլել ու ցուցադրել իրեն հատուկ խաղ, որին սովոր է մադրիդիստի աչքը: Բացի այդ հաղթանակից ուզում եմ նաև խոսել Ադեբայորի նորամուտի, Ռոնալդուի «վերակենդանացման», Կակայի ֆանտաստիկ խաղի ու Բենզեմայի հեռանկարների մասին:
Նախ սկսեմ նրանից, որ շատ ուրախ էի տեսնել այն «Ռեալը», որին տեսնում էինք 2010թ թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: «Ռեալը» դաշտ դուրս եկավ կիսահիմնական կազմով: Ռոտացիա էր տեղի ունեցել թիմում: Եվ սա այն մրցակցի դեմ խաղում, որի հետ առաջին շրջանում անցկացրեց, իմ կարծիքով, ամենաբարդ խաղերից մեկը: Մի փոքր ռիսկային կարելի էր համարել այն, որ հիմնական կազմում խաղում էր Գարայը, այլ ոչ թե Ալբիոլը, Կական, այլ ոչ թե Դի Մարիան ու Ադեբայորը և ոչ թե Բենզեման: Թիմը դաշտ էր դուրս եկել այսպիսի դասավորությամբ: Կասիլյաս, Արբելոա-Կառվալյու-Գարայ-Մարսելո, Ալոնսո-Լաս, Օզիլ-Կակա-Ռոնալդու, Ադեբայոր: Նաև երկու խոսքով ուզում եմ խոսեմ Լասի մասին: Դիարան կարծես թե սկսում է խաղլ այն խաղը, որը ցուցադրում էր անցած տարի: Լասը փայլուն խաղաց. նա լավ էր գործում թե գնդակ խլելուց, թե խաբքերի դիմելուց, թե փոխանցումներ կատարելուց: Իսկ հիմա անցնենք բուն թեմային: Այսպիսի կազմով «Ռեալը» այս մրցաշրջանում առաջին անգամ էր դաշտ դուրս գալիս: Եվ եթե հանկարծ «Ռեալը» միավոր կորցներ սեփական դաշտում, որտեղ այս մրցաշրջանում միայն հաղթել էր, շատերը Մոուրինյոյին կմեղադրեին: Իսկ մրցակիցը ամենաթույլերից չէր, չէ որ ունի Տամուդոյի ու Գրիսմանի պես խաղացողներ: Բայց ամեն ինչ հիանալի սկսվեց: Արդեն 8-րդ րոպեին Կական աչքի ընկավ: Խոստովանում եմ, որ այդ պահին անձնական բավարարվածություն զգացի, չէ որ ես այդ ֆուտբոլիստի խաղը շատ եմ սիրում, չէ որ հենց նա խփեց մի գոլ «Մանչեսթերին», որի նմանը ես չեմ տեսել: Բայց դա դեռ ամենը չէր: Կական դեռ իր խոսքը չէր ասել: 13 րոպե անց Կակայի փոխանցումից հետո Ռոնալդուն գրավեց դարպասը: Գոլը անկասկած գեղեցիկ էր ու կարևոր: Դրանից հետո խաղը ընթանում էր ավելի հանգիստ խաղադաշտում, իսկ ահա «Ռեալի» «ուլտրասները» չէին հանգստանում ու երգում էին անդադար.. ֆանտաստիկ էր: Այնքան տարվեցի այդ ամենով, որ սկսեցի ինքս նրանց հետ երգել: Իսկ նրանք երգում էին այնպես միաձայն, այնպես գեղեցիկ, որ հնարավոր չէր չհասկանալ, թե որ երգն էր կատարվում: Մթնոլորտը ապշեցուցիչ էր: Եվ 21 րոպե անց ստադիոնը նորից թնդաց: Ինչպես այդ պահին ասեց ռուս մեկնաբան Ուտկինը «Здравствуй Лео Месси...»: Այո, այո.. գոլի հեղինակ դարձավ Ռոնալդուն, ով հավասարվեց արգենտինացուն, որը մեկ օր առաջ 3 գոլ էր խփել: Հարվածը գեղեցիկ էր. Օզիլը գնդակը անկյունայինից կախեց տուգանային հրապարակ ու Ռոնալդուն գլխի հոյակապ հարվածով գրավեց դարպասը: 3-0: Առաջին կեսը այդպես էլ ավարտվեց, բայց արդարության համար պետք է նշել, որ այն կարող էր լինել 3-3, եթե չլիներ Իկեր Կասիլյասի հոյակապ խաղը: Իկերը մեկը մյուսի հետևից հետ էր մղում մրցակցի շատ վտանգավոր հարվածները:
Երկրորդ կեսը ընթացավ հարաբերական խաղաղությամբ: Թիմերը ուղղակի ավարտում էին խաղը: Բայց դա չէր վերաբերվում Էմանուել Ադեբայորին: Նա առաջին անգամ այս մրցաշրջանում հայտնվել էր «Ռեալի» հիմնական կազմում: Եվ իրեն արդարացրեց: Նա մի հոյակապ անցում ձեռնարկեց, որի ժամանակ մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Եղբայրս, որ «Բարսայի» երկրպագու է, մինչ այդ անընդհատ կրկնում էր, որ Ադեբայորը դանդաղաշարժ է ու տեխնիկապես շատ վատ պատրաստված: Բայց երբ Ադեբայորը իր ամբող 1.91 հասակով շրջանցեց երկու խաղացողների եզրային ճեղքման արդյունքում, եղբայրս զարմացած ասաց.«Էս ով է, Ադեբայորը՞»: Էմանուելը մի դրվագում գեղեցիկ փոխանցում կատարեց Կակային, որի նրբագեղ հարվածից հետո գնդակը դիպչեց հորիզոնական դարպասաձողին: Մրցակիցը ձգտում էր գոնե հեղինակության գոլ խփել, ինչը նրան հաջողվեց: Տամուդոն, օգտվելով պաշտպանների սխալից, հարվածեց... Իկերը ֆանտաստիկ ցատկով հետ է մղում գնդակը... բայց Արբելոան հայտնվել էր սխալ պահին սխալ տեղում: Ինքնագոլ: Բայց ահա խաղի 88-րդ րոպեին Ադեբայորը հասավ իր նպատակին: Ռոնալդու-Դի Մարիա-Ադեբայոր եռաքայլ կոմբինացիան ավարտվեց վերջինիս գեղեցիկ հարվածով: 4-1: Խաղն այսպես էլ ավարտվեց:
Այս ամենից հետո ուզում եմ նշել, որ Ադեբայորի տրանսֆերը կարելի է համարել հաջողված.. նա անցած խաղում դաշտում անցկացրեց 8 րոպե ու դարձավ գոլի հեղինակ, իսկ այս խաղում ամրագրեց 4-1 հաշիվը: Նա հենց այն խաղացողն է, որը պետք էր «Ռեալին» ու Մոուրինյոյին: Ու գրեթե համոզված եմ, որ նա շատ բան կարող է տալ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբին:
Բայց Ադեբայորի գալուց հետո մի փոքր բարդացավ Բենզեմայի գործը: Վերջին խաղում նրա բացակայությունը Մոուրինյոն բացատրեց նրանով, որ Կարիմը գավաթային խաղում անցկացրել էր 84 րոպե, իսկ արդեն չորեքշաբթի խաղալու է Ֆրանսիայի հավաքականում Մարսելոյի Բրազիլիայի դեմ: Բենզեման, ով իմ անձնական կարծիքով վերջին խաղերում շատ լավ տպավորություն է թողնում իր գրագետ խաղով ու արագ մտածելով, առայժմ կարող է հանգիստ լինել: Նրան ոչ ոք առայժմ չի հանի մեկնարկային կազմից: Բայց ԱՌԱՅԺՄ: Նա պետք է շատ-շատ աշխատի, որ վաստակի տեղ հիմնական կազմում մինչև մրցաշրջանի վերջ: Իսկ Ադեբայորը չի քնելու: Բայց այս ամենից ի վերջո կշահի միայն ու միայն Մադրիդի «Ռեալը»:
Իսկ հիմա խոսեմ Ռոնալդուի մասին: Նա վերջին մի քանի խաղերում գոլային երաշտի մեջ էր: Ոչ մի կերպ չէր հաււողվում գոլ խփել Լա Լիգայում հունվարի 9-ից հետո: Բայց 26 ամյակը բոլորած պորտուգալացին դրան էլ վերջ տվեց: Մեսսիի հեթ-տրիկից կատաղած նա իր հերթին դուբլ գրանցեց: Բրավո Կրիշտիանու:
Կակա.. այս խաղացողը վերադառնում է: Իմ համար ամենասիրելի խաղացողներից մեկը վերջապես ցույց տվեց այն խաղը, որը իրենից սպասում են: Ճիշտ է, նա դեռ պատրաստ չէ 90 րոպե խաղալու համար, բայց միևնույն է Կական մնում է Կական: Ի դեպ Կական շատ լավ համագոչծակցեց ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող Օզիլի հետ: Կական լավագույնն է իր դիրքում ու դա կասկած չի հարուցում: Ուղղակի վնասվածքները իրենց սև գործը արեցին: Բայց ցանկության ու հավատի շնորհիվ նույնիսկ «սատանային» կարելի է հաղթել: Կական հաղթեց վնասվածք անունով «սատանային»: Կական վերադարձավ, վերադարձավ նաև «Մադրիդը»:
եվ այս ամենից կարելի է գալ այն եզրահանգմանը, որ «Ռեալ Մադրիդը» վերադառնում է: Եվ հույս ունեմ, որ ապրիլյան կլասիկոներին թիմը կմոտենա լավագույն մարզավիճակով ու լավագույն հոգեբանական վիճակում: Vamos Madrid, i Vamos Real!!!
Այս բլոգիս մեջ ուզում եմ խոսել նրա մասին, թե ինչ է իրենից ներկայացնում «Ռեալը», որն է այս թիմի կողմը ձգող ուժը ու վերջապես ինչի շնորհիվ կարող է «Ռեալը» հաղթել «Բարսային»:
Նախ ուզում եմ նշել, որ «Ռեալը» դա պարզապես թիմ չէ, որին կարելի է երկրպագել, իսկ վատ խաղերից հետո երես թեքել: Այս թիմը լավագույնն էաշխարհում, լավագույնն է եղել ու լավագույնն է լինելու: «Ռեալ» ասելիս հասկանում ենք մի ամբողջ կյանք, մի ամբողջ հոգեբանություն, հույզեր, զգացմունքներ, երջանկության ու տխրության պահեր ու հաղթանակներ: «Ռեալը» միակն է իր տեսակի մեջ և ոչ մի այն թիմ, ուզում է այդ թիմի անունը լինի «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի», «Ինտեր», «Բարսելոնա», չունի այն խորհրդավոր ուժը, որ ունի «Ռեալը»: «Ռեալը» ունի դեպի իրեն ձգող հատուկ ուժ:
Ֆիզիկական օրենքների համաձայն նույնանուն լիցքերը իրար վանում են, բայց «Ռեալի» դեպքում այս օրենքը չի գործում: Այս թիմը դեպի իրեն է ձգում այն մարդկանց, ովքեր իր պես ունեն հաղթողի հոգեբանություն, չեն հանձնվում ու միշտ ձգտում են լինել առաջինը: Այսպիսին ենք մենք, բոլոր մադրիդիստներս: Նույնիսկ սրանով է մեր թիմը յուրահատուկ: Նույնիսկ ամենադժվարին պահին երկրպագուները թիմի կողքին են: Իսկ ալրիվ այլ բան է մյուս թիմերի մոտ: Նույն «Բարսան», որ հիմա ունի բազմաթիվ համախոհներ, դժվարին պահին մենակ կմնա, քանի որ նրա երկրպագուները նվիրված են ոչ թե թիմին, այլ պարզապես նրանց դուր է գալիս թիմի ներկայիս խաղը: Իսկ ոչ մի բան հավերժ չէ ու մոտ ժամանակներս «Ռեալը» կկանգնի կատալոնացիների ճանապարհին ու կշեղի վերջիններիս հունը:
Հիմա Ձեզանից շատերը կարող են հարց տալ.«Իսկ ինչպե՞ս պետք է կանգնեցնի մի մեքենայի, որը ներկայումս ամենարագընթացն է ֆուտբոլային մայրուղու վրա»: Ես կփորձեմ տալ այս հարցի պատասխանը: Մենք գիտենք, որ ամենաարագը լինելը ու ամենալավը խաղալը նրանց ի ծնե չի տրվել, այլ տրվել է երկարատև ու տանջալից մարզումների շնորհիվ: Բայց հիմա, երբ «Ռեալում» են լավագույնները` դարպասապահից սկսած ու մարզչական շտաբով վերջացրած, «Ռեալը» ի զորու է իր իսկ նախընտրած պատերազմի դաշտում` «Սանտիագո Բեռնաբեուում» կանգնեցնել «բլաուգրանային»: Իսկ դա թիմը անելու է 3 բանի շնորհիվ.
«Ռեալն» արդեն իսկ շատ գրագետ է գործում տակտիկապես ու գրեթե երբեք մարզիչը սխալ մարտավարություն չի ընտրում: Թիմը ֆիզիկապես շատ ուժեղ է ու կարող է անել այն, ինչի շնորհիվ կարելի է հաղթել «Բարսային»` փակել բոլոր ազատ գոտիները ու պետք եղած ժամանակ վայր գցել մրցակցին այնպես, որ մրցավարը դա նույնիսկ չնկատի:
«Ռեալում» արդեն խաղում են թիմային ֆուտբոլ: Իհարկե, ինչպես և ցանկացած թիմում, այստեղ էլ կան անհատականություններ ի դեմս Կասիլյասի, Ռոնալդուի, Դի Մարիայի, Ալոնսոյի, բայց այս անհատականությունների գործողությունների թելը գտնվում է մեկ անհատականության ձեռքում` Ժոզե Մոուրինյոյի: Նա թիմի խաղը այնպես է կարգավորել, որ ամեն մեկը գիտի իր տեղը դաշտում, թիմը խաղում է որպես մեկ մեխանիզմ: Ինչպես ավտոմատը, որ բաղկացած է բազմաթիվ մասերից, բայց կրակում է բոլոր մասերի միասնական աշխատանքի արդյունքում, «Ռեալն» էլ կարող է իր թիրախին ոչնչացնել միասնական ու միահամուռ ջանքերով:
Եվ երրորդ բանը երկրպագուներն են, լինեն նրանք Մադրիդում, Հայաստանում, կամ ամբողջ աշխարհում: Ոչ մի այլ թիմ չի կարող պարզենալ, որ իրեն երկրպագում են 300.000.000 մարդ ամբողջ աշխարհում: Ու այս թիվը պարզապես նշվող թիվ չէ: Այս եզրակացությանն են եկել աշխարհի լավագույն համալսարանների մասնագետները: «Սանտիագո Բեռնաբեուն» մղձավանջ է լինելու «Բարսայի» համար: Մենք` մադրիդիստներս, բարսելոնցիների պես չենք, որ խաղացողների աչքերին լազերային ճառագայթներ գցենք, մենք հպարտ ենք արծիվի պես, այնպես որ մեր լավագույն զենքը թիմին օգնող վանկարկումներ են, որ կարող են պայթեցնել մրցակցի ականջը, բայց միևնույն ժամանակ հաճելի մեղեդի են թվում «Ռեալի» խաղացողների համար: Մենք «Ռեալի» 12-րդ խաղացողն են. սա է մեր թիմի առավելությունը: «Ռեալը» միակ թիմն է, որի 12-րդ խաղացողը թիմի լիարժեք անդամ է:
Եվ վերջում ուզում եմ կոչ անել բոլորին. ոչ մի պահ, ոչ մի պարտություն կամ միավորի կորուստ թող Ձեզ չհուսահատեցնի, քանի որ մենք ենք Մադրիդը, մենք ենք չեմպիոնը!!!
Եղեք Մադրիդիստ, ապրեք որպես Մադրիդիստ: Մադրիդիզմը անմահ է!!!