Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել` իշխանությունը փոխանցելով զինված ուժերին:
Այս մասին րոպեներ առաջ իր հեռուստաուղերձում հայտարարել է երկրի փոխ-նախագահ Օմար Սուլեյմանը: Նրա խոսքով` Մուբարաքն իր լիազորությունները փոխանցել է Զինված ուժերի գերագույն խորհրդին:
Եգիպտոսի Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարները բուռն ոգևորությամբ են արձագանքել Սուլեյմանի հայտարարությունը: Նրանք երգում են, պարում, գրկախառնվում` ծածանելով Եգիպտոսի ազգային դրոշը:
«Մենք տապալեցինք այդ ռեժիմը»,- բացականչում են եգիպտացիները: Նրացից շատերը չեն թաքցնում երջանկության արցունքները, հաղոդրում է Ալ-Ջազիրան:
Ես ինքս շատ ուրախ եմ: Գոնե Եգիպտոսի ժողովուրդը կարողացավ ցույց տալ, որ ինչ որ չափով մարդուն հիմա հաշվի առնում են: Վստահ եմ, որ սրանից հետո շատ այլ երկրներում նույն բանը տեղի կունենա: Այս ամենը արթնացրեց շատերին, ովքեր երևի թե հասկացան, որ պետք է պայքարել ազատության համար: Ես ի սրտե ուրախ եմ Եգիպտոսի ժողովրդի համար: Բավական է միայն նայել նրանց երջանկության դրսևորումներին ու ցնծությանը, տեսնել, թե ինչպես է ամբողջ երկիրը ծնկաչոք աղոթում: Ֆանտաստիկ է: Հաղթեց Արդարությունը: Եվ այս ամենում կարող եք համոզվել ներքևում դրված նկարներից ու տեսանյութից:
No comments :
Post a Comment