0 PLAY - Դիմում հայտերի ընդունումը սկսվել է

Բարև: Հուսով եմ, որ լավ ես ու մտածում ես, թե ինչպես կարող ես հնարավորինս հետաքրքիր անցկացնել քո ամառային հանգիստը: Եթե սիրտդ ուզում է նոր ու հետաքրքիր բաներ, երազում ես նոր մարտահրավերների մասին, փորձում ես ծանոթանալ քեզնից ավելի փորձառու, կյանքում մի քիչ ավելի շատ բան տեսած, լսած ու սովորած երիտասարդների հետ, ապա ուշադիր կարդա մրցութային այս հայտարարությունը, որոշում կայացրու և դիմիր մեր ծրագրին:


Եթե ընտրվես ու ներգրավվես մեր ծրագրում, ապա քո կյանքում կհայտնվեն նոր մարդիկ, նոր մտքեր, նոր զգացողություններ և նոր փորձառություն, և 2012թ-ի այս ամառը հաստատ կտարբերվի քո բոլոր անցյալ ամառներից... Մեզ հետ քեզ ավելի լավ կզգաս, ու մտքիդ դրած գործերից շատերն էլ հաջողությամբ կիրագործես: Կդառնաս ավելի ինքնավստահ, նպատակասլաց ու նախաձեռնող, և որն ամենակարևորն է` կլինես քո համայնքում հարգված և սիրված երիտասարդ առաջնորդներից մեկը:
Վստահ ենք, որ մենք արդեն հետաքրքրել ենք քեզ: Ուրեմն, ծանոթանալու ժամանակն է:
Այցելի՛ր ստորև տեղադրված հասցեով ու իմացի՛ր ավելին:



No comments :

Post a Comment