5 ԱՇԽԱՐՀ, ԱՇԽԱՐՀ. ԱՄԵՆ ԱՆԳՐԱԳԵՏ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԽՈՒՄԲ Է ԲԱՑՈՒՄ, ՍՏԱՏՈՒՍ ԳՐՈՒՄ ՈՒ ԻՐԵՆ ԴՆՈՒՄ ՓԻԼԻՍՈՓԱՅԻ ՏԵՂ

Այս ի՞նչ է կատարվում: Ամեն երկրորդ տհաս ու անգրագետ ֆեյսբուքում կոմիքսների, կատակների, հետաքրքիր չգիտեմ ինչերի խումբ է բացել, մի քանի հատ ստատուս copy/paste արել ուրիշ տեղերից ու իրան դրել ուժեղ փիլիսոփայի տեղ: Աշխարհ, աշխարհ... Արիստոտելն ու Պլատոնը գերեզմանների մեջ շուռ եկան: Ու այդ անգրագետների համարձակությունն այնքան է հասել չգիտեմ ուր, որ իրենց վերապահում են անիմաստ տափակաբանություններ հնչեցնել ու թյուր ինֆորմացիա տարածել:

Խոսքս իհարկե չի վերաբերում բոլորին, բայց մեծամասնությանը: Ախր հասկացեք, այսպես ասած, էշն ինչքան էլ փորձի, ձի չի դառնա: Խելոք տեղներդ նստեք ու շարունակեք տարբեր արտասահմանյան կայքերից ու խմբերից նկարներ գողանալով ձեր խմբերը պահել:

Հիմա ուղղակի ներկայացնեմ ինձ նախորդ գրառմանս մեջ քննադատած խմբի գրառումներից մի քանիսը, որ պարզ լինի, թե լեզվական ինչ իմացության մարդ է դա գրել:

Հայերենում «Ա» օժ. բայ գոյություն չունի:
Հարցական նշանը չի դրվում օժ. բայի վրա:
Անասուն բառը 1 ն-ով է գրվում:

Այս նկարների շարքը կարող եմ անվերջ շարունակել, բայց իմաստը չեմ տեսնում: Կարծում եմ, այսքանով կբավարարվեմ:

Հ.Գ. Բոլոր աբիժնիկների ու ինքնակոչ փիլիսոփա-պատմաբանների մուտքը ողջունվում է: Մտեք ու կարդացեք ճշմարտությունը:

5 comments :

  1. վերջին մասը լրիվ ճպցրիր, Գև ջան :*

    ReplyDelete
    Replies
    1. Գոք ջան արդեն զզվել եմ... էլ նեռվերս չդիմացավ

      Delete
  2. http://clip2net.com/s/25xFn Ինքնակոչ բառը գրվում է «ք»-ով, բայց լավներ բլոգը:

    ReplyDelete
    Replies
    1. հա գիտեմ, ուղղակի գրածս չեմ կարդացել նորից, որ ուղղեմ

      Delete
  3. շատ լավն էր Գև ջան, ինչպես միշտ...

    ReplyDelete