0 «Թող ամաչեն, որ ձեռք են բարձրացրել այս երիտասարդության վրա». Գյումրիում կայացավ հերթական հավաքը


Այսօր Գյումրի քաղաքի Թատերական հրապարակը կրկին մարդաշատ էր։ Չնայած բնության «ջրցան մեքենան աշխատում էր առավելագույն հզորությամբ», մարդիկ կրկին եկել էին՝ իրենց բողոքն արտահայտելու ու պահանջելու, որ չեղյալ հայտարարվի ՀԾԿՀ-ի կայացրած որոշումը, այն է՝ բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով։ 

Ինչպես գիտեք, Գյումրիում ևս նստացույց է հայտարարված, ու նստացույցի մասնակիցներին միացած մի քանի հարյուր քաղաքացիները երգ ու պարով սկսեցին հավաքը՝ պարելով հայկական ավանդական պարեր։ Երիտասարդներին նույնիսկ չխանգարեց անձրևը, երբ նրանք որոշեցին «Բերդ» պարի մի հատված ներկայացնել։ Մանրամասն՝ տեսանյութում։

Երգն ու պարը հաջողությամբ ավարտելուց հետո հերթը հասավ հավաքի ավելի կառուցողական մասին։ Անձրևն արդեն մեղմվել էր, ու կարելի էր անցնել հավաքի բուն նպատակին։ Նախապես հայտարարված էր, որ այս անգամ հավաքի ժամանակ արտահայտվելու հնարավորություն կունենան առավելապես քաղաքի մտավորականության ներկայացուցիչները։ 


Հավաքին, ի դեպ, մասնակցում էին ոչ միայն գյումրեցիները, այլ նաև Հայաստանի երկրորդ քաղաք հյուր եկած արմավիրցիներ, մարտունեցիներ ու գորիսեցիներ։ 

Մասնագիտությամբ տնտեսագետ Կարեն Ավագյանը նշեց.«Մեզ համար անընդունելի է, որ ինչ-որ մի ձեռնարկության հաշվեկշռի պակասուրդը լրացնեն ժողովրդի միջոցներով։ Դա նույնն է, ինչ մեքենադ վաճառես, և 8 տարի անց մեքենայիդ գնորդը գա և քեզանից անվադողի գումար պահանջի»։
Իրավապաշտպան Սամվել Մարտիրոսյանն, իր հերթին, շեշտեց.«Հպարտանում եմ մեր երիտասարդներով, իսկ այն պաշտոնավորները, ովքեր համարձակվեցին ձեռք բարցրացնել այսպիսի լուսավոր երիտասարդության վրա, պետք է ամաչեն»։ 

Ազատամարտիկ Գևորգ Ալիխանյանն էլ կոչ արեց հավաքված հանրությանը, որ միանան երիտասարդների պայքարին, հավատան նրանց ուժերին, քանզի նրանք են մեր երկրի պետականության կրողները, պետականություն, որ ձեռք է բերվել հազարավոր հայորդիների արյան գնով։

Մտավորականների ելույթներն ավելի մանրամասն՝ տեսանյութում։ 









0 Գյումրիի բողոքի երթը. ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ


Գյումրի քաղաքում ևս բնակչությունը ոտքի է ելել ու իր անհամաձայնությունն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշմանը։ Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Երևանում գտնվող մեր ընկերներին։ Ձեզ եմ ներկայացնում Գյումրիի երթի ուղիղ հեռարձակման ձայնագրությունը։

Հ.Գ. որակի համար հայցում եմ ձեր ներողամտությունը, խնդիրը ինտերնետի վերբեռնման ցածր արագությունն էր։ 

0 ՀԱԶԱՐԱԳՈՒՅՆ ԱՄՈԹՆԵՐ «Ֆուտբոլ 365» կայքին

ՀԱԶԱՐԱԳՈՒՅՆ ԱՄՈԹՆԵՐ Ֆուտբոլ 365 կայքին կամ իրա որոշ թղթակիցների, ովքեր.
1. Պորտուգալիայի հավաքականի կանխատեսելի կազմի նյութ են պատրաստում, որտեղ աջ պաշտպան դնում են մի մարդու, ով կյանքում այդ դիրքում չի խաղացել հավաքականում, ով ենթահարձակվող կամ աջ հարձակվող է ու ընդամենը մի քանի անգամ անհրաժեշտությունից դրդված խաղացել է Վոլֆսբուրգի աջ պաշտպանի դիրքում։ Վիեյրինյայի մասին է խոսքը։ Սա այն դեպքում, երբ հավաքական է հրավիրվել Սեդրիկը «Սպորտինգից», ով վերջին 5 խաղերից երկուսում խաղացել է մեկնարկից, երբ չի եղել Բոսինգվան։
2. Լրագրողական էթիկայի բացարձակ բացակայության ներքո են աշխատում։ Նախ, վիճում են, ոչ թե բանավիճում, հետո անընդհատ մեջբերում են Տրանսֆերմարկտ.դե կայքի ֆուտբոլիստի էջը, որտեղ նա աջ պաշտպան է ներկայացված սխալմամբ։
3. Նշում են՝ Չի հրավիրվել գաբարիտային Ուգո Ալմեյդան, չկա նաեւ ընդգծված հարձակվող Նունու Գոմեշը եւ այս պարագայում առջեւի գծում տարբեր սխեմաներ կարելի ակնկալել: ԵՐԵՎԻ ՉԳԻՏԵՆ, ՈՐ ԳՈՄԵՇԸ ԱՐԴԵՆ ՄԻ ՏԱՐԻ Է, ԻՆՉ ԱՎԱՐՏԵԼ Է ԿԱՐԻԵՐԱՆ։
4. Իմ մեկնաբանություններից հետո փոխանակ ներողություն խնդրեն սխալի համար, արգելափակում են ինձ մեկնաբանություններում ու ջնջում գրածներս։ Այնուամենայնիվ, ներկայացնեմ որոշ սքրինշոթներ։
5. Մինչև էսօր էս կայքին լուրջ էի վերաբերվում, բայց փաստորեն գռդոնչի լրագրություն է տիրում իրանց մոտ։
ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՄՈԹ ԻՐԱՆՑ։
Հ.Գ. Սա էլ նյութի և ֆբ-յան պոստի հղումները

Սա էլ Վիեյրինյայի էջը ՈՒԵՖԱ-ում։





0 Diego Maradona - The hand of God (VIDEO)


In 1986 Diego Armando Maradona scored one of his most famous goals against England. But he did it with his own style. Since than this goal has been called as "Scored with the hand of God". Simply, Diego Maradona.