Դե ինչ, շարունակում եմ հայ երիտասարդների ամերիկյան արկածների մասին պատմող «Օվկիանոսից այն կողմ» շարքը: Արդեն իսկ հասցրել էի պատմել մեր ճամփորդության, ԱՄՆ հասնելու ու նաև ճամբարում երկու անցկացնելու մասին: Արդեն իսկ պետք է պատմեմ հուլիսի 10-ին ու հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին: Դե ինչ գնացինք:
Եվ ահա մյուս օրը ամենահետաքրքիր օրերից էր մեր բոլորի համար: Մենք պետք է անեինք «կամավորական» աշխատանք: Ինչպես Մանեն էր նշել իր գրառման մեջ, դա այնքան էլ կամավոր աշխատանք չէր, քանի որ ուզեինք չուզեինք անելու էինք, բայց կամավոր կարող էիր ընտրել, թե կոնկրետ ինչ անել՝ մաքրել դպրոցի պատուհանները, գնալ հավեր բռնել-մորթել-մաքրել-փաթեթավորելու, մաքրել գետափը կամ գնալ ագարակ ու մաքրել տարածքը: Ես ընտրեցի երկրորդ տարբերակը ու ասեմ, որ շատ հետաքրքիր էր: Նրանք, ովքեր գնացել էին մյուս տեղերը, նույնպես հետաքրքիր ժամանակ էին անցկացրել: Այս օրվա ընթացքում մենք սովորեցինք, թե ինչպես աշխատել համախմբված, ինչպես կատարել աշխատանքի ճիշտ բաժանում ու վերջապես օգուտ տվեցինք որոշ մարդկանց:Եվ ահա արդեն հուլիսի 12-ն է: Այս օրը իմ ամենասիրելի օրերից մեկն էր, քանի որ այդ օրը նվիրված էր սոցիալական մեդիային, այդ թվում սոց. ցանցերին, բլոգներին՝ սոցիալական մեդիայի գործիքներին: Էլիզաբետ Մետրոն՝ ծրագրի ղեկավարներից մեկը դասընթաց անցկացրեց սոցիալական մեդիայի վերաբերյալ, պատմեց դրա կարևորության ու նշանակության մասին, չիմացողներին պատմեց, թե ինչպես արդյունավետ օգտագործել այն՝ նպատակներ կամ ցանկություններ իրականացնելու համար: Մի խոսքով շատ հետաքրքիր էր: Եվ այս դասընթացները մեզ սովորեցրեցին, թե ինչպես օգտագործել սոցիալական մեդիան սոցիալական բարեփոխումների համար:
Դրանից հետո որոշ ժամանակ անցկացրեցինք մեր CAP-երիմշակման վրա, որից հետո խաղեր, ընթրիք ու սովորական դարձած ուրախ-զվարթ երեկոներ՝ ուղեկցված դիսկոներով ու հաճելի երաժշտությամբ:
Այսպես ավարտվեց մեր հերթական օրը ԱՄՆ-ում, ինչպես նաև ավարտում եմ իմ հերթական գրառումը: Թե ինչ եղավ հետո, կպատմեմ ավելի ուշ, այնպես որ հետևեք բլոգին, սպասեք նոր թարմացումների:
Այսպես ավարտվեց մեր հերթական օրը ԱՄՆ-ում, ինչպես նաև ավարտում եմ իմ հերթական գրառումը: Թե ինչ եղավ հետո, կպատմեմ ավելի ուշ, այնպես որ հետևեք բլոգին, սպասեք նոր թարմացումների:
Հեղինակ՝ Գևորգ Լոռեցյան
Ծրագիրը իրականացվել է «Փրոջեկտ Հարմոնիի» (PH International) ու ԱՄՆ պետ. դեպարտամենտի համատեղ ջանքերով, ֆինանսավորվել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան կողմից:
No comments :
Post a Comment